Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի          Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել, լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել       Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից    

28 հուն 2019 10:18

Կա՞ բանակում կրիմինալ.Չեն լինելու անկոչ, ինքնակոչ առաջնորդներ

Կա՞ բանակում կրիմինալ.Չեն լինելու անկոչ, ինքնակոչ առաջնորդներՊաշտպանության նախարար Դավիթ Տոոնյանը չի բացառում, որ բանակում միջանձնային հարաբերություններում կարող են լինել խնդիրներ. «Հասկանո՞ւմ եք 18-27 տարեկան տղաներ են: Ամեն ինչ արվում է նրանց կարգապահությունը բարձրացնելու, միջանձնային հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահելու համար»:
Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե բանակում կրիմինալ կա, Տոնոյանը նշեց, որ դրա դեմ պայքար է գնում շատ մեծ. Չեն լինելու անկոչ, ինքնակոչ առաջնորդներ: Այդ նպատակով մենք բարձրացնում ենք սերժանտական անձնակազմի դերակատարությունը, իսկ կրտսեր սպայական կազմի գործունեությունը լինելու է ավելի հստակ:

Հարցին, թե ինչպիսի բանակ ենք մենք ունենալու ապագայում, Տոնոյանը հայտարարեց, որ Հայաստանը պետք է ունենա բոլոր միջազգային չափանիչներին, բնակչությանը համապատասխան բանակ. Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի փոխլրացնող համակարգը շարունակվի՝ և ժամկետայինների և պայմանագրայինների մասով: Այլ տարբերակ չունենք: Այսօր մենք պայմաններ չունենք ամբողջական պայամանագրային զինծառայության անցնելու համար:
Մենք մեր բոլոր խնդիրները լուծում ենք, անում ենք առավել քան հնարավոր է, քան՝ պատկերացնում եք: Մենք զինված ուժերի մարտունակությունը պատշաճ մակարդակի վրա ենք պահում: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Ինչ վերաբերում է առողջական խնդիրների պատճառով բանակից ազատվողներին, Տոնոյանը նշեց, որ հիմա սահմանափակումներով ավելի շատ զինծառայողներ են զորակոչում, որը ևս խնդրահարույց է. «Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ԶՈւ-ում ծառայեն իրականում առողջները, իսկ մարտական խնդիրներ կատարելը պետք է հպարտություն լինի և՛ ծնողների, և՛ զինծառայողների համար, ովքեր իրականում առողջ են: Իսկ ովքեր ունեն սահմանափակումներ, փորձելու ենք նրանց համար ծառայության նոր ձևաչափ գտնել»:

 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր