Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 12-ի համար          Հունիսի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Աշխարհը պատրաստվում է պшտերազմի, իսկ Հայաստանում թիրախավnրվում են հանրությունը և ազգային ինստիտուտները, ոչ թե արտաքին վտանգները    

28 հուն 2019 09:46

Հայոց փառապանծ բանակը մեր ժողովրդի հպարտությունն է. Բակո Սահակյանը շնորհավորել է Փաշինյանին

Հայոց փառապանծ բանակը մեր ժողովրդի հպարտությունն է. Բակո Սահակյանը շնորհավորել է ՓաշինյանինԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ուղերձում ասված է.
«Մեծարգո՛ Նիկոլ Վովայի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա առթիվ:
Հայոց փառապանծ բանակը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա ազատության ու անվտանգության հիմնական երաշխավորը, տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման կարեւոր գրավականներից մեկը:
Փա՜ռք ու պատիվ մեր հերոսական բանակին, հայրենիքի ազատության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին, քաջ զինվորներին, ում անսասան կամքի, խիզախության ու անձնվիրության շնորհիվ այսօր ամուր են հարազատ երկրի սահմանները:
Այս նվիրական տոնի կապակցությամբ մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մեր ողջ ժողովրդին: Մաղթում եմ խաղաղություն, մեծագույն հաջողություններ ու նոր հաղթանակներ Մայր Հայրենիքին եւ Հայոց բանակին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր