ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի դրույթների ցանկացած խախտման համար          Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց միջոցառմանը մասնակցելու       ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով    

28 հուն 2019 11:29

Սահմանադրական կարգի տապալման հոդվածը մի քիչ ծիծաղելի է.Չի կարելի օդից մարդկանց վրա մեղք գցել

«Էդ սահմանադրական կարգի տապալման հոդվածը մի քիչ ծիծաղելի է: 0038 հրամանով զորքը բերվել է զորանոցային իրավիճակի, ցանկացած երկրում կգնան դրա, բայց զորքը չի մասնակցել ներքաղաքական հարցերին: Դուք զորք տեսե՞լ եք էն ժամանակ, որ կրակում էին, Չերյոմուխան ներքին զորքերինն էր»,- անդրադառնալով Մարտի 1-ին ու նաև Սեյրան Օհանյանի նկատմամբ հարուցված քրգործին, ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Հարցին՝ այսինքն Ռոբերտ Քոչարյանն անհի՞մն է կալանավորվել, նշել է. «Ժամանակը կգա, կտեսնենք, չեմ կարող ասել: Եկեք առաջ չընկնենք: Սպասենք դատարանի որոշմանը: Չի կարելի օդից մարդկանց վրա մեղք գցել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր