18:13 - Իրավապահները «ենթադրյալ կասկածանքով» գործարարին իջեցրել են ավտոմեքենայից.Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին         17:20 - Տեսանյութ. Տուժող կողմը շատ մեղք մարդիկ են, խեղճուկրակ,ժողովրդին խաբել են, սա է պրոբլեմը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան      16:56 - Քաղաքական ապտակը ցավոտ է լինելու, խելքի արի, սա քեզ վերջին զգուշացումն է. Իշխան Սաղաթելյանը՝ Արայիկ Հարությունյանին    

28 հուն 2019 13:59

Բա Մարտի 1-ի 10 զոհերի մեղքն ո՞ւմ վրա է. ամոթ է, ովքեր սխալ ինֆորմացիաներ են ասում ժողովրդին, փիս վիճակի մեջ են ընկնելու

Բա Մարտի 1-ի 10 զոհերի մեղքն ո՞ւմ վրա է. ամոթ է, ովքեր սխալ ինֆորմացիաներ են ասում ժողովրդին, փիս վիճակի մեջ են ընկնելու   Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանի դեմ հարուցված քրգործի վերաբերյալ ասաց. «Գիտեք, էդ սահմանադրական կարգի տապալման հոդվածը մի քիչ ծիծաղելի է: Ոնց եք բան անում, որ այսօր Նիկոլ Փաշինյանը ինքը սահմանադրական կարգը տապալի, որպեսզի ինքը մնա վարչապետ, մի քիչ ծիծաղելի է, էլի, ի՞նչ է նշանակում սահմանադրական կարգը տապալել է: Սահմանադրական կարգը կտապալի այն ուժը, որը իշխանության չի, իշխանությունում գտնվող մարդը ինչի՞ է սահմանադրական կարգը տապալում»: 
Դիտարկմանը, որ իշխանությունը պահելու համար էին տապալում՝ Վիտալի Բալասանյանն արձագանքեց. «Բայց իշխանություն եղել է, ի՞նչ է նշանակում, ես չեմ հասկանում այդ հոդվածը: Բանակը ես չեմ տեսնում, որ մասնակցել է ներքաղաքական իրադարձություններին, միգուցե մասնակցել են ոմանք, բայց այդ հրամանները, ինչի մասին դուք ժամանակ առ ժամանակ ասում եք, այդ 0038 հրամանը, ժամանակը կգա, դուք բոլորդ կտեսնեք, կասեք՝ ամոթ է մեզ, էս ինչի՞պոչից ենք բռնել: 0038 հրամանով զորքը բերվել է զորանոցային իրավիճակի, որը ցանկացած երկրում լինում է: Զորքը չի մասնակցել ներքաղաքական իրավիճակին, դուք զորք տեսե՞լ եք էն ժամանակ, որ կրակել են»:
Հարցին՝ բա «Չերյոմուխա-7»-ով ովքե՞ր են կրակել՝ Վիտալի Բալասանյանը պատասխանեց. «Ներքին զորքերը»: Մեր հարցին՝ բանակը չի՞ կրակել՝ նա պատասխանեց. «Բանակը չունի այդպիսի զինատեսակներ, այդպիսի զինամթերք էլ չունի, երբեւիցե չի ունեցել, դա Ներքին զորքերինն է»: Դիտարկմանը, որ ՀՔԾ պետ Սասուն Միքայելյանն ասում է, որ ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է, որպեսզի արտակարգ դրություն մտցնելու հիմք ունենան՝ Վիտալի Բալասանյանն արձագանքեց. «Ո՞վ է ասում, ամո՛թ է ճիշտն ասած, չի՛ կարելի այդպիսի բաներ: Մանավանդ վերջին ժամանակներս մենք տեսնում ենք զոհվածների ծնողներին, երբ տարբեր քաղաքական դիվիդենտներ շահելու համար այդ ընտանիքներին գցել են այդպիսի ծանր վիճակի մեջ, ամոթ է, ի՞նչ է նշանակում սպանել են, որպեսզի արտակարգ դրություն մտցնեն: Գիտեք, ովքեր արտահայտում են այդպիսի բաները, կարճ ժամանակ հետո շատ փիս վիճակի մեջ են ընկնելու, ամոթ է: Նրանք, ովքեր սխալ ինֆորմացիաներ են ասում ժողովրդին, փիս վիճակի մեջ են ընկնելու»: Հարցին՝ ասում եք՝ ծիծաղելի է սահմանադրական կարգի տապալման հոդվածը, այսինքն, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելն է՞լ է ծիծաղելի, Միքայել Հարությունյանին առաջադրված մեղադրա՞նքն էլ՝ Վիտալի Բալասանյանն արձագանքեց. «Բերեք բոլորին կալանավորենք, էնտեղ նստենք, հետո ՀՔԾ-ն որոշի՝ ով է մեղավոր, ով մեղավոր չի: Ասենք, կալանքը…Երբ որ այսօր վճիռ չկա, ես ինչպե՞ս կարող եմ մարդու վրա մեղք դնել, ասել՝ դուք հատուկ կրակել եք Տիգրան Աբգարյանի վրա, որպեսզի արտակարգ դրություն մտցնեք, մի քիչ ծիծաղելի է իմ համար»: Մենք հարցրեցինք՝ բա Մարտի 1-ի 10 զոհերի մեղքն ո՞ւմ վրա է՝ նա պատասխանեց. «Դատարանը կորոշի: Եկեք առաջ չընկնենք, սպասենք դատարանը որոշում կայացնի: Օդից չի կարելի մարդկանց վրա մեղք գցել, պետք չի»: 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր