Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

28 հուն 2019 14:35

Զուգահեռներ՝ «թավշյա հեղափոխության» և Վենեսուելայում իշխանափոխության փորձի միջև.Ի՞նչ կապ կա Փաշինյանի ու Գուաիդոյի միջև

Զուգահեռներ՝ «թավշյա հեղափոխության» և Վենեսուելայում իշխանափոխության փորձի միջև.Ի՞նչ կապ կա Փաշինյանի ու Գուաիդոյի միջևՌուս գրող, հրապարակախոս և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը ««Ժիգալո»-ն Վենեսուելայից. ինչո՞ւ Կարակասի դեպքերը շատ նման են երևանյան իրադարձություններին» վերտառությամբ հոդված է ներկայացրել, որում զուգահեռներ է անցկացրել լատինամերիկյան երկրում տեղի ունեցող ներքաղաքական բուռն զարգացումների ու նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում կատարված  «թավշյա հեղափոխության» հետ:

Լիմոնովի կարծիքով՝ երկու դեպքում էլ ամեն ինչի հետևում կանգնած է Միացյալ Նահանգները, մասնավորապես՝ փոխնախագահ Մայք Փենսը, որը վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին առաջարկել է Նիկոլ Փաշինյանի օրինակով իրեն երկրի ղեկավար հռչակել:

«Ի՞նչ կապ կա Փաշինյանի ու ԱՄՆ-ում կրթություն ստացած 35-ամյա Գուաիդոյի միջև. ոչ մի, բացի Մայք Փենսից: Լրատվամիջոցներն այժմ գրում են, որ Գուաիդոն Փենսի հետ սերտ կապերի մեջ է: Գրում են նաև, որ Փենսը ժամանակին անդամակցել է Կոնգրեսի՝ հայկական հարցերով խմբին: Հավանաբար, ԱՄՆ փոխնախագահը Գուաիդոյին խորհուրդ է տվել հանրահավաքի ժամանակ իրեն «Փաշինյանի պես» նախագահ ինքնահռչակել: Հստակ տեղեկություն կա առ այն, որ նախագահ ինքնահռչակվելուց առաջ Գուաիդոն հեռախոսազանգ է ստացել Փենսից»,-գրում է Լիմոնովն իր հոդվածում:

Հեղինակը նաև ընդգծում է, որ նավթի պաշարներով համաշխարհային առաջատար համարվող Վենեսուելայի տնտեսական անկման մեղավորը ևս ԱՄՆ-ն է, որը տարատեսակ պատժամիջոցներով խանգարում է երկրի տնտեսական զարգացմանը:

Ավելի վաղ հեղինակավոր The Guardian պարբերականը հրապարակել էր Օլբանիի համալսարանի պրոֆեսոր Գաբրիել Հեթլենդի ուշագրավ անդրադարձը Վենեսուելայում իշխանափոխության փորձին:

Պրոֆեսորը գրել էր, որ ինքնակոչ առաջնորդի գործողություններն ակնհայտորեն համակարգված են, եթե ոչ ղեկավարված, ԱՄՆ-ի կողմից:

Հեղինակը նաև ընդգծել էր, որ թեև Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշոնավարումից ի վեր երկրի տնտեսական վիճակը շատ է վատացել, սակայն դա միայն իշխանության մեղքը չէ:

«Այս հարցում մեղքի իրենց բաժինն ունեն և՛ ԱՄՆ-ն, և՛ ընդդիմությունը: ԱՄՆ-ն քաջ գիտակցել է, որ իր սահմանած խիստ պատժամիջոցներն ավելի են վատացնելու երկրի տնտեսական, մարդասիրական վիճակը, ինչի արդյունքը լինելու է այն, որ վենեսուելացիներն ընդդեմ Մադուրոյի են դուրս գալու: Այս անմարդկային քաղաքականության նպատակը պարզ է»,-գրում է պրոֆեսորը:

Վենեսուելայի ընդդիմության մեղավորության մասով նա գրել էր, որ բազմաթիվ մարդկային կյաքեր խլած, ահռելի նյութական վնաս պատճառած բողոքի ակցիաները կազմակերպվել են ԱՄՆ-ի դրդմամբ: Հեթլենդի պնդմամբ՝ ցույցերի ընթացքում սպանվածներից շատերի արյունը հենց ընդդիմության ձեռքերին է:



   

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր