«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

29 հուն 2019 18:30

40 տարին չբոլորած տղամարդկանց մորուք պահելու համար վտարում է սպառնում

40 տարին չբոլորած տղամարդկանց մորուք պահելու համար վտարում է սպառնումԹուրքմենստանում արդեն երկար ժամանակ է՝ գործում է չգրված օրենք, համաձայն որի՝ 40 տարին չբոլորած տղամարդկանց չի թույլատրվում մորուք պահել:

Ինչպես գրում է «Хроника Туркменистана» պարբերականը, այս օրերին մայրաքաղաք Աշխաբադում մորուքների դեմ պայքարի քարոզարշավը նորից է ակտիվացել:

Ոստիկանությունը փողոցներում կանգնեցնում է չսափրված երիտասարդներին, տեղափոխում տեղամաս և պահանջում սափրվել: Որոշ դեպքերում երիտասարդներին բաց թողնելու դիմաց գումար են պահանջում, իսկ չհաստատված տվյալներով՝ ստորացնում կամ ծեծի են ենթարկում:

Բերման ենթարկվածներից մեկը պատմել է պարբերականի թղթակցին, թե ինչպես է պետավտոտեսուչը կանգնեցրել իր մեքենան, և, տեսնելով, որ 40 տարեկան չկա, հայտարարել է, որ մորուք պահելն օրինական չէ: Նրանից վերցրել են վարորդական իրավունքը և ուղեկցել ոստիկանական տեղամաս՝ հայտնելով, որ մինչև մորուքը չսափրի, վկայականը ետ չի ստանա: Տղամարդը ենթարկվել է:

Հայտնի է, որ ցանկացած տարիքի աշխատող տղամարդու, ընդ որում՝ ոչ միայն պետական հիմնարկներում ու կազմակերպություններում, մորուք պահելու համար վտարում է սպառնում:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր