Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

30 հուն 2019 10:18

Ռուսաստանահայ գործարարների մեծ մասը վարում է զգուշավոր քաղաքականություն.Կարապետյանը չի ցանկացել հանդիպել Փաշինյանին. «Փաստ»

Ռուսաստանահայ գործարարների մեծ մասը վարում է զգուշավոր քաղաքականություն.Կարապետյանը չի ցանկացել հանդիպել Փաշինյանին. «Փաստ»  «Փաստ» օրաթերթը գրում է. 2018թ. իշխանափոխությունից հետո հայ–ռուսական հարաբերությունները, մեղմ ասած, կայուն չեն, ուստի, նաև դրանով պայմանավորված, ռուսաստանահայ գործարարների մեծ մասը վարում է բավականին զգուշավոր քաղաքականություն. ռուսական կապիտալը ոչ միայն չի ավելանում, այլև, որոշ տեղեկություններով, սահուն կերպով սկսել է լքել Հայաստանը: Փաստ է, որ ռուսական կապիտալի ներկայացուցիչները զգուշորեն մի կողմ են քաշվել՝ չմիջամտելով ոչ մի գործընթացի և ձեռնպահ մնալով հայաստանյան զարգացումներից:
Ըստ մեր տեղեկությունների, աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Նիկոլ Փաշինյանը պաշտոնական հանդիպումներից հետո փորձել է հանդիպել ռուսաստանահայ բիզնեսի ներկայացուցիչների հետ, սակայն, օրինակ, Կամո Ավագումյանն ու Սամվել Կարապետյանը չեն ցանկացել հանդիպել Փաշինյանի հետ: Ի դեպ, այս ամենի ֆոնին հարկ է հիշեցնել, որ այս անձինք ժամանակին ՀՀ տնտեսության մեջ լուրջ ներդրումներ են արել…
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր