ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

30 հուն 2019 12:44

Մայքլ Ջեքսոնի՝ մանկապիղծ լինելու մասին ֆիլմը զայրացրել է ընտանիքի անդամներին

Մայքլ Ջեքսոնի՝ մանկապիղծ լինելու մասին ֆիլմը  զայրացրել է ընտանիքի անդամներինՄայքլ Ջեքսոնի մանկապղծության մասին վավերագրական ֆիլմի ռեժիսոր Դեն Ռիդը պատասխանել է աշխարհահռչակ երգչի ընտանիքի անդամների քննադատություններին: Վերջիններս դժգոհ են ֆիլմից ու կարծում են, որ դրանով ռեժիսորը հրապարակայնորեն լինչի դատաստանի է ենթարկում Ջքեսոնին: Նրանք հայտարարել են, որ ֆիլմի գլխավոր հերոսներ Ուեյդ Ռոբսոնը եւ Ջեյմս Սեյֆչաքը ստախոսներ են:
Ռիդը հակադարձել է Ջեքսոնի ընտանիքի անդամներին: Ինչպես փոխանցում են միջազգային լրատվամիջոցները, նա ասել է, որ նրանք, երեւի, չեն դիտել ֆիլմը, քանի որ նրանց հայտարարությունները չեն համապատասխանում դրա բովանդակությանը: Նաեւ նշել է, որ չի զարմանում, որ ընտանիքի անդամները զայրացած են: Ըստ նրան՝ ամեն անգամ, երբ ինչ-որ տեղ Ջեքսոնի երգերից մեկը հնչում է, նրանք դրանից եկամուտ են ստանում, եւ այսպիսով փորձում են պաշտպանել իրենց ունեցվածքը:

Ռեժիսորի ֆիլմը 4-ժամանոց է: Դրանում Ռոբսոնը եւ Սեյֆչաքը պատմում  են, թե ինչպես են իրենց մեծացրել Ջեքսոնի առանձնատանը: Ռեժիսորը հաստատել է, որ հենց սեռական ոտնձգություններն ու դրանց հետեւանքներն են իր աշխատանքի հիմնական թեման:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր