Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց          Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը       ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար    

31 հուն 2019 21:10

Կարեւոր եզրակացություններ, որոնք արվում են 40 տարեկանում

Կարեւոր եզրակացություններ, որոնք պետք է անի յուրաքանչյուր ոք, ով արդեն 40-ն անց է: 
1. Վախենում են բոլորը ու միշտ: Ցանկացած նոր բան սկսելուց առաջ, ցանկացած որոշում կայացնելիս ու ցանկացած տարիքում: Ինչքան մեծանում ես՝ այդքան ավելի շատ ես վախենում: Քանի որ արդեն ունես ունեցվածք, կապեր ու կարգավիճակ: Եվ վախենում ես կորցնել ամեն ինչ: Ու բանն այն չէ, որ պետք է ժխտես այդ վախը կամ պայքարես դրա դեմ, կամ էլ խուսափես դրանից՝ նախընտրելով ոչինչ չանել: Կարեւոր է ընդունել քո վախը, ասել ինքդ քեզ «այո, ես վախենում եմ, բայց ես կփորձեմ, քանի որ սրանից առաջ արդեն 346 անգամ փորձել եմ»:
2. Սխալներն անխուսափելի են: Դրանք ցանկացած որոշման, ինչպես եւ հաջողության անփոփոխ ուղեկիցներն են: Առաջ ինձ թվում էր,թե 40 տարեկանում սխալները պետք է առհասարակ անհետանան, կամ էլ շատ հազվադեպ դառնան ու ավելի ծանրակշիռ: Օրինակ՝ Մարսում այգեգոծություն զարգացնելու գործում արված ներդրումների ձախողումը:Չէ՞ որ թվում է, թե արդեն բավականին մեծ կյանքի փորձ կա, որը թույլ կտա ավելի լավ ճանաչել մարդկանց ու իրավիճակները: Իրականում այդպես չէ, հնարավոր չէ կյանքի բոլոր դեպքերի համար տրաֆարետներ ստեղծել: Իսկ եթե չկան տրաֆարետներ, ուրեմն կան սխալներ:
3. Պետք է առավելագույն ջանքեր գործադրել մարդկանց հետ լավ հարաբերությունները պահպանելու համար: Կյանքի նյութական բաղկացուցիչը կարեւոր է, բայց այն երբեք չի փոխարինի կենդանի մարդկային ջերմությունն ու շփումը: Երիտասարդ տարիներին մենք շատ ենք հրապուրվում նյութական բարիքների որոնումով: Զարմանալի չէ, չէ՞ որ քչերի բախտն է բերում ծնվել բերանում արծաթե գդալ: Բայց այդ մրցավազքում մենք շատ հաճախ զոհաբերում ենք մարդկային հարաբերությւոններն ու կապերը: Հիմա ես հասկանում եմ, որ ընկերներն ու ընտանիքը նույնպիսի արժեքավոր կապիտալ են, որքան բանկում պահված ոսկին: Կամ գուցե ավելի արժեքավոր: Մեկը մոյւսով փոխարինել չի կարելի:
4. Հանգիստն անհրաժեշտ է: Եվ նորից նյութականի համար մրցավազքում, մենք զոհաբերում ենք մեր հանգիստը: «Չեմ գնա աձակուրդ՝ ես կարեւոր նախագիծ ունեմ», «հիվանդ ժամանակ աշխատանքից չեմ բացակայի՝ ես հիմա հաշվետվություն պետք է ներկայացնեմ», «շուտ չեմ պառկի քնելու՝ դեռ այնքան շատ բան ունեմ անելու»: Հիմա եթե իմ առաջ ընտրություն լիներ՝ շուտ պառկել քնելու, թե վաղվա հանդիպման համար եղունգներ ներկել՝ ես կպառկեի քնելու: Մեր մարմնին պետք է նորմալ քուն, հանգիստ ու լիցքաթափում: Առանց դրանց մեր օրգանիզմը հյուծվում է: Դուք չեք ուզում չէ՞ 40 տարեկանից հետո բոլոր խնայողությունները դեղերի ու բուժման վրա ծախսել:
5. Առանց ափսոսանքի ազատվել թունավոր մարդկանցից ու թունավոր հարաբերություններից: Նույնիսկ եթե ձեզ թունավորող մարդիկ ձեր ազգականներն են: Ինչպես տարբերել թունավոր մարդկանց: Եթե այդ մարդու հետ ցանկացած շփում ձեզանից խլում է ձեր հոգեկան հավասարակշռությունը, եթե այդ շփման ընթացքում դուք ժամանակի 80 տոկոսը դժբախտ եք, տխուր, ձեզ վախեցած անհանգիստ, մեղավոր եք զգում, բարկանում՝ մի խոսքով եթե ձեր զգացմունքների հիմնական մասը բացասական է ո շփումից հետո դեռ երկար ժամանակ է պետք իրավիճակը մարսելու ու հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու համար՝ ուրեմն այդ մարդը ձեզ համար թունավոր է: Երբեք ինքներդ ձեզ մի սովորեցրեք թույնին:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր