Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

02 փետ 2019 11:58

Գերմանիայում հայկական մաֆիան ակտիվացել է Նիկոլ Փաշինյանի այցի ֆոնին. Tagesspiegel

Գերմանիայում հայկական մաֆիան ակտիվացել է Նիկոլ Փաշինյանի այցի ֆոնին. Tagesspiegel
Գերմանական Der Tagesspiegel պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել Գերմանիայում հայկական կազմակերպված հանցավորությանն ու դրա ակտիվացմանը:

Նշվում է, որ Բունդեսթագի Ձախերի կուսակցությունը դիմել էր դաշնային կառավարությանը՝ փորձելով պարզել՝ արդյոք երկրում գործում են էթնիկ հայերի մասնակցությամբ կազմակերպված հանցախմբեր: Հայտնի է, որ Գերմանիայի իշխանությունները դրական պատասխան են տվել:

«Կառավարության տվյալներով՝ իրավապահները ներկայում 14 հետաքննություն են վարում 42 մարդու նկատմամբ»,-նշում է պարբերականը՝ հավելելով, որ Թյուրինգիա երկրամասը համարվում է հայկական մաֆիայի գլխավոր «բույնը»:

Այսպիսով՝ Գերմանիայի կառավարությունը հաստատում է ավելի վաղ լրատվամիջոցների արած բացահայտումներն առ այն, որ «օրենքով գողերը», հավանաբար, գործում են երկրով մեկ: Դեռևս 2018թ. նոյեմբերին «Շպիգել» պարբերականը հայտնել էր երկրում «հայկական մաֆիայի» ցանցի գոյության մասին:

Աղբյուրը մանրամասնում է, որ հայկական հանցախմբերի անդամները կասկածվում են փողերի լվացման, խարդախության, թմրաբիզնեսով զբաղվելու, բռնության կիրառման համար: Ներկայում մեղադրանք է առաջադրվել միայն մեկ մարդու:

Գործի հետաքննությամբ զբաղվող Քրեական ոստիկանության դաշնային վարչության եզրակացությունում նշվում է, որ «հայկական մաֆիան» իրոք գոյություն ունի, այն ունի ֆինանսական ռեսուրսներ ու կարող է վտանգ ներկայացնել օրենքի գերակայության համար:

Բացի այդ, դաշնային կառավարությունը հաստատել է 2018թ. լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ Գերմանիայում ՀՀ դեսպանը ներգրավված է եղել հայկական մաֆիայի գործով հետաքննությունում: Նշվում է, որ դեսպանն այս գործով որպես կասկածյալ չի անցնում. նա սեփական կամքով 2017թ. Ներքին գործերի նախարարություն է ներկայացել, որպեսզի սկանդալային բացահայտման ֆոնին պաշտպանի իր անունը:

Պարբերականը միևնույն ժամանակ նկատում է, որ «հայկական մաֆիայի» գոյության վերաբերյալ դաշնային կառավարության դրական պատասխանը տեղին չէր՝ հաշվի առնելով, որ այդ օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Գերմանիայում էր:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր