Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

02 փետ 2019 16:13

Ադրբեջանի կործանիչների վրա բելառուսական բորտային համալիրներ են տեղադրվել

Ադրբեջանի կործանիչների վրա բելառուսական բորտային համալիրներ են տեղադրվել
Ադրբեջանական աղբյուրները ակտիվ տարածում են բելառուսական «Պաշտպանական նախաձեռնություններ» («оборонные инициативы») ընկերության լուսանկարները, որտեղ երևում են ադրբեջանական ՄիԳ–29 և Սու–25 կործանիչներ՝ համալրված բելառուսական «Թալիսման» պաշտպանական բորտային համալիրներով (ՊԲՀ)։

Լուսանկարները տեղադրված են ընկերության պաշտոնական կայքում՝ արտադրանքի կատալոգում։ Լուսանկարներում ցուցադրված է բելառուսական ՊԲՀ–ների տեղադրումը ՄիԳ–29 և Սու–25 կործանիչների վրա, իսկ որպես օրինակ ներկայացված կործանիչների վրա երևում են ադրբեջանական տարբերանշանները։

Բելառուսական «Թալիսման» ՊԲՀ–ները ադրբեջանական կործանիչների վրա։ Լուսանկարը՝ «оборонные инициативы» ընկերության պաշտոնական կայքիցՆշենք, որ «Թալիսման» ՊԲՀ–ն աշխատում է ավտոմատ ռեժիմով, ապահովում է կեղծ թիրախներ, հայտնաբերում է ինքնաթիռի վրա հարձակվող հրթիռներն ու այդ մասին զգուշացնում օդաչուին, ինչպես նաև գործում է ՀՕՊ համակարգերի դեմ։ Դրա յուրաքանչյուր կանտեյները կշռում է 65 կգ։
Հիշեցնենք, որ 2018թ. նոյեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Բելառուս այցի ընթացքում կնքվել էին տարբեր ոլորտների, այդ թվում՝ ռազմական ոլորտի համագործակցության մասին պայմանագրեր։ 
2018թ. Ադրբեջանը ստացել էր նաև բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի առաջին խմբաքանակը, իսկ արդեն սեպտեմբերին ստացել էր դրանց երկրորդ խմբաքանակը՝ առնվազն 5 լիցքավորող մեքենա, 3 արձակման կայանք և 3 միավոր կապի և ղեկավարման մեքենա։ 
razm.info
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր