Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան          Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը       Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»    

04 փետ 2019 18:19

Արդյոք թույլ են տալիս ՀՀ օրենքները փոխել պետական խորհրդանիշը՝ օրհներգը. պարզաբանում

Արդյոք թույլ են տալիս ՀՀ օրենքները փոխել պետական խորհրդանիշը՝ օրհներգը. պարզաբանումԲարձրագույն դատական խորհրդի անդամ, սահմանադրագետ Գեւորգ Դանիելյանը ներկայացրել է իր կարծիքը ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ օրհներգի փոփոխության նախաձեռնության վերաբերյալ՝ խոսելով դրա իրավական հիմքերի մասին:
«Չէի անդրադառնա օրհներգի, դրոշի և զինանշանի առնչությամբ, պայմանականորեն ասած, հանրային քննարկումներին, եթե ոմանք պետության խորհրդանիշերի առնչությամբ անհարկի չտարվեին ակնհայտ ծաղրական «դիտարկումներով»:

Կամենում եմ ընկերներիս հակիրճ որոշ նկատառումներ ներկայացնել՝
ա) նախ, Սահմանադրության 21-րդ հոդվածով օրհներգը, դրոշը և զինանշանը «Հայաստանի Հանրապետության խորհրդանիշեր են», ինչն էլ հիմք ընդունելով, ՀՀ քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածով պատասխանատվություն է սահմանված դրանց անարգման համար (ինչից բխում է, որ հանրային քննարկումները չպետք է վերածվեն անհաջող հումորային ժանրի համատեքստում խորհրդանիշերի անարգանքի),
բ) ԻՆՉՊԵՍ ԴՐՈՇԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ ՍՊԱՌԻՉ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵՆ ՀԵՆՑ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ, դրանք չեն կարող ընթացիկ օրենքներով վերանայվել, օրենքներով կարող են սոսկ դրանց նկարագրության մանրամասները սահմանվել՝ ոչ ավելին,
գ) օրենքով կարող է սահմանվել միայն օրհներգը, ուստի օրենսդրական հարթությամբ քննարկման նյութ կարող է լինել միայն օրհներգը, եթե, իհարկե, դրա համար բավարար իրավաքաղաքական հիմքեր կլինեն», - ասված է նրա գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Սփյուռքի նախարարությունը ՀՀ օրհներգի փոփոխության վերաբերյալ հավաքագրում է հայկական համայնքների կարծիքները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ օրհներգը Հայաստանի պետական խորհրդանիշներից է, մենք ձեռնամուխ եղանք լսելու սփյուռքի կարծիքը: Այս մասին իր Facebook-յան էջում գրել էր Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր Գրիգորյանը:
Միեւնույն ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, որ խմբակցությունում չկա օրակարգ ՀՀ օրհներգը կամ որևէ այլ խորհրդանիշ փոխելու հետ կապված: «Պաշտոնապես հայտնում եմ, որ ոչ հետաձգելու հարց կա, ոչ էլ օրակարգում նման հարց կա, ընդհանրպես նման հարց քննարկման ենթակա չէ»,-ասել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր