Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին          Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր       Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

06 փետ 2019 15:17

Պատգամավորները մեղադրվում են 8-17 տարեկան երեխաների բռնաբարության և սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ

Պատգամավորները մեղադրվում են 8-17 տարեկան երեխաների բռնաբարության և սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջԱստրախանում սկսվել են դատական նիստերը, որոնց ընթացքում պետք է քննվի նախկին պատգամավորներ Վիտալի Կուրկսովի և Իգոր Պոպլևկոյի գործը: Նախկին պատգամավորները մեղադրվում են երեխաների բռնաբարության և սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ: Ընդհանոր առմամբ քննվելու է 78 նման դեպք:
 
Երեխաները եղել են 8-17 տարեկան: Գործողությունները տեղի են ունեցել 53-ամյա Կուրսկովի տանը, ուր հյուրի կարգավիճակով երբեմն եղել է նաև Պոպլևկոն:

Ոստիկանությունը նախկին պատգամավորների հանցագործության մասին տեղեկացել է հարևանի միջոցով: Երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, Կուրսկովը փորձել է փախուստի դիմել, սակայն ձախողվել է:
Պատգամավորի տանը զննության արդյունքում հայտնաբերվել են պոռնոգրական բնույթի լուսանկարներ և տեսանյութեր՝ այդ թվում նաև երեխաների մասնակցությամբ:
Մեղադրանք է առաջադրվել նաև նախկին պատգամավորների 22-ամյա հանցակցին, ով 8-12 տարեկան երեխաներ է որոնել նրանց համար:
 
Հավելենք, որ Կուրսկովն ու Պոպլևկոն հեռացվել է Միասնական Ռուսաստան կուսակցությունից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր