Բրիտանացի ճարտարապետներն առաջարկում են թռչող տներ կառուցել
Բրիտանացի ճարտարապետներն առաջարկում են թռչող տներ կառուցել: Նման շենքերի նախագծեր են առաջարկել Studio McLeod ճարտարապետական բյուրոն եւ Ekkist դիզայնի ստուդիան: Dezeen-ի հրապարակման մեջ նշվում է, որ դիզայներների կարծիքով շենքերը կարելի է օդապարիկներով համալրել. այդպիսով սեփականատերերը հնարավորություն կունենան մի բնակավայրից մեկ այլ բնակավայր ազատ տեղաշարժվել: Ճարտարապետները պարզաբանում են, որ կարելի է թռչող թաղամասեր ստեղծել, որտեղ տները միմյանց միացված կլինեն:
Շենքերի ճակատները հատուկ նյութով կծածկեն, որոնք շրջակա միջավայրից կամ սեփականատիրոջ նախընտրությունից կախված՝ կկարողանան փոխել իրենց գույնը, գրում է Vesti-ն: Ներքին պատերը կարող են փոխել իրենց թափանցիկությունը. սա անհրաժեշտ է, որպեսզի տան ներսում գտնվող մարդիկ կարողանան տեսնել, թե ինչ է կատարվում դրսում:
Եւս մեկ մտահաղացում՝ հատակի հատուկ ծածկույթներ: Դրանք կարող են փոխել իրենց ձեւը. բարձրանալ եւ իջնել՝ ընդունելով կահույքի ձեւը: Ընդհանրապես տան ներսի տարածությունը հնարավոր կլինի փոխել՝ ձեւափոփոխելով այնպես, ինչպես ցանկանում են տան բնակիչները:
Օրինակ՝Դիզայներ Թիմոն Սադջերը ստեղծել է Wolke 7 թռչող տան նախագիծը: Տան օդով տեղափոխումը կատարում են 2 հսկայական դիրիժաբլերը: Տունը կահավորված և զինված է բոլոր անհրաժեշտ առարկաներով, որոնք անհրաժեշտ են մշտական բնակության համար:
Սադջերը չի մանրամասնել թե ինչպես պետք է թռչի տունը, սակայն ամենայն մանրամասնությամբ ներկայացրել է տան կահավորանքը` սկսած կահույքից, վերջացրած դաշնամուրից և տեխնիկական բնույթի առարկաներից:
Սադջերը չի մանրամասնել թե ինչպես պետք է թռչի տունը, սակայն ամենայն մանրամասնությամբ ներկայացրել է տան կահավորանքը` սկսած կահույքից, վերջացրած դաշնամուրից և տեխնիկական բնույթի առարկաներից: