Ֆիննախում ավելի քան կես միլիոն դոլարի պարգևավճար են տվել.շատի ու քչի հարց չկա
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին զարմացնում է հարցը՝ իր պարգևավճարի մասին, քանի որ իր զբաղեցրած պաշտոնը թույլ է տալիս ցանկացողներին ունենալ այն ինֆորմացիան, որը պետք է հրապարակվի և որը հրապարակվում է:
Լրագրողների հետ զրույցում պարոն Ջանջուղազյանը հայտնեց, որ այսօր արդեն բոլորը կարող են իմանալ, թե 2017 թվականին ինքը որքան աշխատավարձ է ստացել և որքան պարգևավճար, իսկ մոտ օրերին նաև կհրապարակվեն 2018 թվականի թվերը:
Լրագրողներից մեկը նշեց, թե հարցման արդյունքում պարզվել է, որ ֆիննախում կես միլիոն դոլար պարգևավճար է տրվել: Արդյո՞ք սա մեծ թիվ չէ: Նախարարը նախ նշեց, որ լավ կլինի, եթե խոսվի դրամային արտահայտությամբ, ապա հավելեց. Շատն ու քիչը ես չեմ համարում: Պետք է առաջնորդվել օրենսդրությամբ: Օրենքով սահմանված գումարից շատ պարգևավճար չի տրվել: Գումարը գերազանցում է կես միլիոն դոլարը: Թիվն էլ կարող եմ ասել, այն կազմում է ամբողջ աշխատավարձի ֆոնդի 10 տոկոսը գումարած 30 տոկոս: 10 տոկոսը՝ քաղաքացական ծառայողների համար՝ օրենքով սահմանված չափն է, 30 տոկոսն էլ եղել է նախատեսված որպես պարգևատրման առանձին ֆոնդ: Հետևաբար շատի ու քչի հարց չկա:
Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հասարակության յուրաքանչյուր անդամ զգա կյանքի որակի փոփոխություն՝նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հասարակությունն այս տարեվերջին իր մաշկի վրա կզգա կյանքի որակի փոփոխություն:
«Անել այնպես, որ բոլորը հավասարապես զգան այդ փոփոխությունը հավանաբար ավելի շատ ցանկության է նման, քան իրականում հնարավոր է դրան հասնել: Բայց գոնե ընկալումը, որ դա արդարաբար է տեղի ունենում եւ եթե մեկը պակաս չափով է զգացել, այդտեղ ունի իր մասնաբաժինը, կարծում եմ դրան պետք է հասնել»,-ասաց նախարարը: