ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

08 փետ 2019 11:25

Հերթական ողբերգական վթարը շտապօգնության մեքենայի մասնակցությամբ. Կա 1 զոհ, 3 վիրավոր

Հերթական ողբերգական վթարը շտապօգնության մեքենայի մասնակցությամբ. Կա 1 զոհ, 3 վիրավորԱյսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններեում Երևան-Երասխ ավտոճանապարհի 17- կմ հատվածում բախվել են Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ, 31-ամյա Սարգիս Սահակյանի վարած Գազ 24 մակնիշի առանց համարանիշի եւ Սիսիան քաղաքի բնակիչ, 54-ամյա Արթուր Ալավերդյանի վարած JIN BEY մակնիշի 506 AO 61համարանիշի շտապօգնության ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդ Ս.Սահակյանը տեղում մահացել է, նրա ուղեւոր Արտաշատ քաղաքի բնակիչ, 31-ամյա Ժորա Գրիգորյանը եւ շտապօգնության վարորդ Ա. Ալավերդյանն ու ուղևորուհի, Սիսիան քաղաքի բնակիչ, 39-ամյա Մարինե Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները, վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, խմբի պետ Սերգեյ Սեխլեյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1 վաշտի 2-րդ դասակի և ոստիկանության զորքերի ծառայողները: Օպերատիվ են գործել նաեւ Արտաշատի հիվանդանոցի բժիշկների խումբը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեակական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Ա. Հակոբյանի գլխավորությանբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Նորայր Այվազյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել քրեական գործ ՀՀ քր. Օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շտապ օգնության ավտոմեքենան հաշվառված է Սիսիանի բժշկական կենտրոնի հաշվեկշռում:
Ա. Ալավերդյանը նշված կենտրոնում աշխատում է որպես վարորդ, իսկ Մ Պողոսյանը որպես ավագ բուժքույր: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր