Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

08 փետ 2019 13:03

Աթեիստ Պոզները չի բացառում, որ կարող է հավատալ Աստծո գոյությանը. միշտ չէ որ ասում եմ՝չկա, չկա

Աթեիստ Պոզները չի բացառում, որ կարող է հավատալ Աստծո գոյությանը. միշտ չէ որ ասում եմ՝չկա, չկաՀեռուստալրագրող Վլադիմիր Պոզները, չնայած իր աթեիստական հայացքներին, չի բացառում, որ կարող է հավատալ Աստծո գոյությանը:
«Ես ելնում եմ այն հանգամանքից, որ «երբեք» եւ «անհնար» է բառերը պետք է շատ հազվադեպ օգտագործել: Կյանքում ամեն ինչ պատահում է»,- հայտարարել է նա լատվիական mix tv-ի «Բաժանորդը հասանելի է» ծրագրի եթերում:

Պոզները բերել է խորհրդային կարգերի օրինակը, որոնք հիմա դատապարտում է, չնայած 20 տարեկանում դա չէր անի:
Ինչ վերաբերում է Աստծուն հավատալուն, այսինքն՝ ինքը կհավատա՞, թե՞ ոչ, ապա դա, նրա խոսքով, «քիչ հավանական է, բայց սխալ կլինի ասել, որ դա չի կարող տեղի ունենալ»: Հարցին՝ ի՞նչը կարող է նրան համոզել, որ Աստված գոյություն ունի, Վլադիմիր Պոզները դժվարացել է պատասխանել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
2017 թվականի մայիսին, երբ ռուսաստանցի բլոգեր Ռուսլան Սոկոլովսկուն դատապարտեցին պայմանական պատժի այն բանի համար, որ նա փոքեմոններ էր որսացել տաճարում, Պոզները գրել էր, որ ինքն աթեիստ է եւ կարծում է, որ Աստված չկա: «Այնպես չէ, որ ես շրջանագծով վազում եմ ու առավոտից երեկո բղավում՝ «չկա», «չկա», բայց եւ իմ համոզմունքներն էլ չեմ թաքցնում»,- այդ ժամանակ գրել էր լրագրողը:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր