Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

12 փետ 2019 15:40

Եթե Սիրիայի ռազմական գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն լինի, Հայաստանը դա կանի օրենքի տառին համապատասխան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսել է հայկական առաքելությանը Սիրիա ուղարկելու մասին:
«Եղել է գրավոր խնդրանք Սիրիայի իշխանություններից, Սիրիայի դե ֆակտո իշխանություններից: Եվ Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան: Եվ կարող եմ ևս մեկ բան նշել, որ եթե լինեն այդպիսի հանգամանքներ, եթե անհրաժեշտություն լինի մասնակցել ռազմական գործողություններին, ապա Հայաստանը դա ևս կանի օրենքի տառին համապատասխան: Իհարկե, միևնույն ժամանակ, այդ հարցում կաշխատենք համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ»,- ասել է նախարարը:

Փետրվարի 8-ին հայտնել էինք, որ ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած 83 հոգանոց խումբը հասել է Սիրիա՝ մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու նպատակով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր