Տեսանյութ.Ճշտեք, հետո իմ վրա գոռացեք. Ես հստակ տեղյակ չեմ, թե ինչ քաղաքականություն է հիմա վարում ՌԴ-ն.Զոհրաբ Մնացականյանի և ցուցարարների վեճը          Կազմակերպած «փարթին» ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 18-ամյա երիտասարդի կյանքի համար, մասնակիցներից մեկը հայտնի դատավորի տղա է       Ուղեղի մահ. երբ է կարելի հիվանդին անջատել կենսապահովման համակարգից    

13 փետ 2019 16:04

Պարոն վարչապետ,մուննաթ մի եկեք ընդդիմության վրա,փորձում եք համոզել, որ մենք ծափ տանք

Պարոն վարչապետ,մուննաթ մի եկեք ընդդիմության վրա,փորձում եք համոզել, որ մենք ծափ տանք«Միջազգային փորձը վկայում է, որ բոլոր այն երկրները, որոնք ունեցել են կոռուպցիայի համակարգային խնդիր, կիրառել են հենց այս մոդելը»,-Կառավարության ծրագրի քննարկման նիստում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ նկատի ունենալով հետաքննական և օպերատիվ հետախուզական գործառույթների գործածման մոդելը:
Անի Սամսոնյանը նկատեց, որ Կառավարության ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված հատվածում չկան ժամկետներ, չկա հստակություն: Պարզ չէ, թե ծրագիրը ինչպես պետք է ի կատար ածվի: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ընդդիմությունը դեմ է, որ իրականանա այս ծրագիրը, Անի Սամսոնյանն ասաց.
«Պարոն վարչապետ, ինչ վերաբերում է այն տպավորություններին, որ ընդդիմությունը, կարծես թե, չի ուզում՝ իրականանա այս ծրագիրը: Մի մանիպուլացրեք: Դուք այստեղ մեզ փորձում եք համոզել, որ՝ հարգելի ընդդիմություն, ցանկացած շարժի դեպքում լավ կլինի, որ դուք ծափ տաք այդ հաջողության համար, իսկ մենք Ձեզ ասում ենք, որ ցանկացած շարժ ցուցաբերում էր նաև նախորդ իշխանությունը, բայց Ձեր քաղաքական կամքը, Ձեր հռչակած տնտեսական հեղափոխության սկզբունքները և մոտեցումները Ձեզ պարտավորեցնում են անել ավելին, գնահատել հստակ Ձեր հնարավորությունները, ինչը, Դուք, ինչպես հասկանում եմ, չեք կարողացել անել, և վատ ծրագիր ներկայացնելու համար ընդդիմությունը մեղավոր չէ: Խնդրում եմ նաև Ձեզ մուննաթ չգալ ընդդիմության վրա, որովհետև Դուք, պարոն վարչապետ, նախկին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը չեք»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր