ԹՐԻՓՓ-ը գրվեց սառույցին, Թրամփի ուղին» ԱՄՆ վարչակազմի առաջնահերթությունների մեջ չէ այս պահին. «Հրապարակ»          Աննա Հակոբյանի ընկերուհին նախարարի պաշտոնի ախորժակ ունի․ «Հրապարակ»       Ինչպես ձկնգողն ու ֆուտբոլիստը ազատվեցին բանակից. «Ժողովուրդ»    

20 փետ 2019 17:25

«Կկարողանա՞ բանտարկյալից վարչապետ դարձած Փաշինյանը կառավարել». The Christian Science Monitor

«Կկարողանա՞ բանտարկյալից վարչապետ դարձած Փաշինյանը կառավարել». The Christian Science MonitorThe Christian Science Monitor միջազգային պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների մասին:
«Կկարողանա՞ բանտարկյալից վարչապետ դարձած Փաշինյանը կառավարել» վերնագրով հոդվածում ասվում է, որ Նիկոլ Փաշինյանն «անսպասելի դարձավ վարչապետ», և ներկայացվում են տեղի ունեցած իրադարձությունները:
Պարբերականը գրում է նաև 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների մասին՝ նշելով, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանում 10 մարդ զոհվեց, իսկ Փաշինյանը «քավության նոխազ» դարձավ իշխանությունների համար, նրան փորձում էին փակի տակ պահել: «Նա մեկ տարուց ավելի փակի տակ մնաց: Ի վերջո, Փաշինյանին համաներմամբ ազատ արձակեցին: Իր հակառակորդների համար նա էքսցենտրիկ է, ինքնագոհ, իսկ աջակիցների համար՝ սկզբունքային և ժողովրդի շահերն իր շահերից վեր դասող: Չնայած դրան՝ երկու ճակատներն էլ համաձայն են մեկ հարցում. մարդ, ով ղեկավարեց հեքիաթային հեղափոխությունն ու Հայաստանին ժողովրդավարացման ուղու վրա դրեց, անհավանական խարիզմա ունի»,- նշում է պարբերականը:

The Christian Science Monitor-ն ընդգծում է, որ 2018-ի գարնանը Հայաստանը հայտնվեց համաշխարհային առաջատար մամուլի գլխագրերում:
«Հարավային Կովկասում գտնվող փոքր երկիրը, որը սեղմված է Եվրոպայի և Ասիայի, Մերձավոր Արևելքի և Ռուսաստանի միջև, բացարձակ խաղաղ հեղափոխություն իրականացրեց: Հարյուր հազարավոր մարդիկ պայքարեցին կոռուպցիայի և նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի դեմ»,- գրում է հոդվածագիրը՝ հիշեցնելով, որ The Economist-ը Հայաստանը «Տարվա երկիր» է ճանաչել:
«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»,- Ս. Սարգսյանի խոսքն է մեջբերում պարբերականը՝ նշելով, որ շատերը չէին սպասում, որ նա այդքան հեշտ հրաժարական կտա:
Պարբերականը ներկայացնում է նաև Նիկոլ Փաշինյանի կենսագրությունը:
«Լրագրող, ընդդիմության առաջնորդ և հեղափոխական վարչապետն այժմ մեկ խնդիր ունի իր առջև դրված՝ կառավարել: Փողոցային հեղափոխության գլխավոր դասերից մեկն այն է, որ մարդիկ արագ բարեփոխումների են սպասում: Շատ քննադատներ կասկածում են, որ Փաշինյանը կկարողանա միավորել դեռևս փխրուն ժողովրդին, որը մշտական լարվածության մեջ է հարևանների հետ և մշտապես անհարմար հարաբերությունների մեջ՝ Ռուսաստանի հետ: Սակայն շատերը կարծում են, որ նա իրական, երկարաժամկետ փոփոխությունների տեսլական ունի»,- նշում է The Christian Science Monitor-ի հոդվածագիրը՝ ևս մեկ անգամ գրելով Փաշինյանի խարիզմայի մասին:

«Մեր սիրելի վարչապետի կերպարով այժմ iPhone-ի պատյաններ, շապիկներ և նույնիսկ մատնահարդարում կա: Նրան պատկերում են, ինչպես կպատկերեին սրբի կամ կայսրի: Կարծում եմ՝ նուրբ սահման կա ապրանքի և անձի պաշտամունքի միջև, և այդ սահմանն անցել են»,- պարբերականը մեջբերում է տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մասնագետ Ռուբեն Մուրադյանի խոսքը: Ինչպես և պարոն Մուրադյանը, նշում է պարբերականը, շատերը մտահոգված են, որ չափազանց մեծ հույսեր են կապում մեկ մարդու հետ: «Փաշինյանը չի հասկանում, թե ինչու է վտանգավոր անձի պաշտամունքը, և դա մտահոգիչ է»,- հավելում է Ռ. Մուրադյանը:
Հոդվածագիրը եզրափակում է, որ ամեն ինչ կախված է Փաշինյանից և նրա կարողություններից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր