Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

21 փետ 2019 12:47

Ցանկացած փորձ կկասեցվի՝ լինի դա ասֆալտին պառկեցնելով, թե պատերին տալով

Ցանկացած փորձ կկասեցվի՝ լինի դա ասֆալտին պառկեցնելով, թե պատերին տալովԱրդի քաղաքական շրջանը մեզանից յուրաքանչյուրի վրա դնում է առանձնահատուկ պատասխանատվություն՝ անկախ նրանից, թե պետական կառավարման համակարգում որ մասն է հեղափոխության կողմնակից եղել, դեմ եղել և այլն: Այսօր՝ փետրվարի 21-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը Հոկտեմբերյան հեղափոխությունը չէ, որտեղ հաղթողները պատերի տակ գնդակահարում էին պարտվողներին կամ պայմանական ասած՝ բաժանվում էին սպիտակների և կարմիրների. «Մեր դեպքում՝ սևերի և սպիտակների: Սա սիրո ու համերաշխության հեղափոխություն է, յուրաքանչյուրը նոր արժեքային համակարգը որդեգրելու շանս պետք է ունենա, սակայն հակառակի շանսը որևէ մեկը չպետք է ունենա, նախահեղափոխական արժեքները վերականգնվելու շանս չունեն: Նման ցանկացած փորձ կկասեցվի՝ լինի դա ասֆալտին պառկեցնելով, պատերին տալով, թե այլ, իհարկե, օրինական միջոցներով»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր