Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

21 փետ 2019 16:52

Քաղցկեղը հաղթահարած կնոջ համար ամենամղձավանջայինը սեքսից հրաժարվելն է

Քաղցկեղը հաղթահարած կնոջ համար ամենամղձավանջայինը  սեքսից հրաժարվելն էՄեծ Բրիտանիայից 30-ամյա Ջեսիկա Շոուն շատ ակտիվ սեռական կյանք էր վարում, քանի դեռ չէր հիվանդացել արգանդի վզիկի քաղցկեղով։ Ցանկացած մարդու համար այդպիսի ախտորոշումն արդեն լուրջ պատճառ է սթրեսի համար, սակայն Ջեսիկային շփոթեցրել է ոչ թե ախտորոշումը, այլ հիվանդության ազդեցությունն իր սեռական կյանքի վրա։
Երբ նրա մոտ գտան հիվանդությունը, նա ստիպված էր անցնել գիստերէկտոմիայի՝ արգանդի հեռացման վիրահատության միջով։ Այդ վիրահատությունից որոշ ժամանակ անց ուռուցքաբանները կնոջը հայտնել են, որ նա հաղթել է հիվանդությանը, սակայն Ջեսիկային դա այնքան էլ չի ուրախացրել։  
Բանն այն է, որ մինչ ախտորոշումը Ջեսիկան, իր խոսքերով, օրական 6 անգամ սեքսով էր զբաղվել։ Իսկ 2017թ․ սեպտեմբերին գիստերէկտոմիայից հետո Ջեսիկայի մոտ ոչ մի սեքսուալ կապ չի եղել։ Նրա խոսքերով, ինքն ուղղակի վախենում է ինտիմ հարաբերությունների մեջ մտնել տղամարդկանց հետ, քանի որ շատ է լսել սարսափելի պատմություններ այն մասին, թե որքան է դա տհաճ այդ վիրահատությունից հետո։
«Սեքսը միշտ իմ կյանքի կարեւորագույն մասն է եղել,- պատմում է Ջեսիկան,- Ես միշտ վայելել եմ մարդկանց հետ ինտիմ հարաբերությունները, այդ պատճառով ինձ համար ամենամղձավանջայինը կյանքում սեքսից հրաժարվելն է։ Բնականաբար, հենց գիստերէկտոմիան է իմ նախկին հարաբերությունների կործանման պատճառը։ Երբ բժիշկն ասաց ինձ այն մասին, որ ինձ մոտ քաղցկեղ է, դա տհաճ էր, սակայն ես բոլորովին չէի մտածում, թե իմ կյանքը վերջացել է։ Իսկ այժմ իմ գլխում այդպիսի մտքեր են ծագում։ Գիստերէկտոմիան կործանել է իմ կյանքը»։
Բժիշկներն իրենց հերթին պնդում են, որ գիստերէկտոմիայից հետո վերականգնվելուց հետո կարելի է զբաղվել սեքսով, եւ վիրահատությունը չի ազդում պացիենտի սեռական կյանքի վրա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր