Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

26 փետ 2019 13:08

Հայաստանը սկսել է հարձակողական զենքեր գնել.ռազմական գործողությունների վերսկսման դեպքում մենք չենք հապաղելու

Հայաստանը չի գնալու Ադրբեջանի հետ սպառազինության բալանսը վերականգնելու ճանապարհով: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Դա ոչ պրակտիկ մոտեցում է: Մենք ո՛չ քաղաքական, ո՛չ ժողովրդագրական, ո՛չ տնտեսական առումով չենք կարող Ադրբեջանի հետ հավասար լինել: Մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնելու որակական խնդիրներին»,- ասաց Տոնոյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանն այնպիսի ձեռքբերումներ է իրականացնում, որը հնարավորություն կտա չեզոքացնելու հակառակորդի նկրտումները:
Հարցին` խոսքը «Սու» կործանիչների մասի՞ն է, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Նաեւ «Սու»-երի»:
Ինչ վերաբերում է «Սու 30» ինքնաթիռների ձեռքբերմանն ուղղված քննադատություններին, թե թանկ են, Տոնոյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե ովքեր են նման քննադատություններով հանդես գալիս, եւ չգիտեմ, թե թանկարժեքություն որն է: Ինձ համար թանկ է յուրաքանչյուր շարքայինի, զինվորականի կյանքը: Եթե երկու օդաչու «Սու-30»-ով  կարող են առաջնագծից հարյուրավոր կիլոմետր հեռու կատարել խնդիր հազարավոր զինծառայողների փոխարեն, ի՞նչ թանկարժեքության մասին է խոսքը: Մենք գտնելու ենք ավելի էֆեկտիվ լուծումներ հակառակորդին զսպել եւ հաղթելու համար»:
Տոնոյանը նշեց, որ այո, Հայաստանը սկսել է հարձակողական զենքեր գնել. «Պաշտպանվող բանակը միշտ պարտություն է կրում, մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանողական դիրքերում: Եթե խնդիրը գնալու է ռազմական գործողությունների վերսկսմանը, մենք չենք հապաղելու»,- ասաց նա:
Ճշտող հարցին` հարձակվելո՞ւ ենք, նա պատասխանեց. «Ինչու՞ ոչ»:
Ռուսաստանից նոր 100 մլն դոլարի վարկով այնպիսի սպառազինություն է գնվելու, որը թույլ կտա ՀՀ զինված ուժերին հաջող լուծել իր խնդիրները: 
«Որպեսզի այնպիսի սպառազինություն ձեռք բերվի եւ համալրվի եղածը, որը հնարավորություն տալու քանակական մրցակցության մեջ չմտնելով, սպառազինությունների մրցավազքի մեջ չմտնելով կարողանանք մեր խնդիրներն հաջող լուծել»,-ասաց նա:

Դավիթ Տոնոյանը չպատասխանեց հարցին, թե ինչպիսի սպառազինության մասին է խոսքը. «Առայժմ գաղտնիք է»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր