Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր          Դատարանը կալանավորել է օրեր առաջ մաhացած hղի կնnջը տեղափոխող ամուսնուն       Եթե չկարողանանք կանգնեցնել 300,000 ադրբեջանցիների մուտքը ՀՀ, կստացվի՝ մեր բոլոր տնտեսական ծրագրերն անիրագործելի են    

25 մայիս 2026 13:03

Դատարանը կալանավորել է օրեր առաջ մաhացած hղի կնnջը տեղափոխող ամուսնուն

Դատարանը կալանավորել է օրեր առաջ մաhացած hղի կնnջը տեղափոխող ամուսնունԴատարանը կալանավորել է «Mercedes G» ավտոմեքենայում հայտաբերված հղի կնոջ մարմինը տեղափոխող ամուսնուն: 
 
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Իրավապահները միջնորդություն էին ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ 21-ամյա Հայկ Ղ.-ի նկատմամբ, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել էր մայիսի 22-ին Գեղարքունիքի մարզում իր կնոջ՝ 22-ամյա Մարիաննա Բ.-ի առեղծվածային մահվան փաստով. կնոջ մարմինը հայտնաբերել էր նրա կողմից վարձակալական հիմունքներով վերցված «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայում։

Հիշեցնենք, որ ձերբակալությունից հետո Հայկ Ղ.-ն հայտնել էր, որ կինը ավտոմեքենայից իրեն ցած էր նետել, մինչդեռ իրավապահները ոչ միայն այդ, այլ նաև սպանության և ինքնասպանության հասցնելու փաստերով էին քննություն տանում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր