Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

01 մար 2019 14:45

Ալեքսանդր Սարգսյանին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ․ Իրավաբան․net

Ալեքսանդր Սարգսյանին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ․ Իրավաբան․netՀայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին Ազգային անվտանգության ծառայությունից: 
Մեղադրանքն առաջադրված է ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Գործը դատարան հասնելու և մեղադրական դատավճռի դեպքում Ալեքսանդր Սարգսյանին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
ԱԱԾ-ի պատասխանում կա նաև հետաքրքիր մի  հատված. «Քննության ընթացքում, 2019թ. հունվար ամսին, Ալեքսանդր Սարգսյանն իր կամքով պետությանը նվիրաբերել է 19.600.000 ԱՄՆ դոլար գումար՝ Հայրենիքի համար սպառազինություն ձեռք բերելու նպատակով»:
Այս պատասխանը մի շարք հարցեր է առաջ բերում, օրինակ,  ի՞նչ կապ ունի հարուցված քրեական գործն ու Ալեքսանդր Սարգսյանի ինքնակամ նվիրատվությունը, ի՞նչ նպատ ունի  հենց քննության ընթացքում  նման խոշոր նվիրատվությունը և այլն: Այս հարցերի վերաբերյալ արդեն իսկ պատկան մարմիններին, այդ թվում և ԱԱԾ-ին հարցումներ ուղղել ենք և դրանք ստանալուն պես կներկայացնենք:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր