Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

02 մար 2019 15:20

Հանգստյան օրերին սպասվող եղանակի մասին

Հանգստյան օրերին սպասվող եղանակի մասինՀանրապետության տարածքում`
Մարտի 2-ի և 4-ի ցերեկը, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 3-ին շրջանների զգալի մասում, 4-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 2-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 2-ի ցերեկը, 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 3-ին սպասվում են տեղումներ՝ քաղաքի բարձրադիր գոտիներում՝ ձյան, ցածրադիր գոտիներում՝ թաց ձյան տեսքով:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր