Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում    

07 մար 2019 11:50

Ծնվել են անսեռ,սիամական երկվորյակների հազվագյուտ տեսակ.երկու գլուխ, մեկ մարմին և մի քանի վերջույթ

Ծնվել են անսեռ,սիամական երկվորյակների հազվագյուտ տեսակ.երկու գլուխ, մեկ մարմին և մի քանի վերջույթՓետրվարին Հնդկաստանում 26-ամյա Փրիթի Սինգխը կեսարյան հատումով երեխաներ էր ունեցել: Ի հեճուկս բժիշկների կանխատեսումների, որոնք հավաստիացնում էին, որ հղիությունը նորմալ է ընթանում, լույս աշխարհ էին եկել սիամական երկվորյակներ, որոնք  ունեն երկու գլուխ եւ մեկ մարմին: Բժիշկները չեն կարողանում որոշել երեխաների սեռը եւ հրաժարվում են նրանց առանձնացնելու վիրահատություն կատարել:
The Daily Mail-ը հաղորդում է, որ երեխաներն ունեն չորս ձեռք, երկու ոտք, երկու սիրտ, երկու թոք եւ նրանք պատկանում են սիամական երկվորյակների հազվագյուտ տեսակին՝ դիցեֆալ պարապագներին: Այսինքն՝ կողերով միացած երկվորյակներ, որոնք ունեն երկու գլուխ, մեկ մարմին եւ մի քանի վերջույթ:
Պրիթին հղիության ժամանակ ՈՒՁՀ էր անցել, սակայն բժիշկները նրա մոտ ոչ մի պաթոլոգիա չէին հայտնաբերել: Նրանց կանխատեսումներով՝ կինը պետք է սովորական երկվորյակներ ծննդաբերեր, սակայն  լույս աշխարհ եկան սիամական երկվորյակներ:

Բժիշկները հրաժարվում են առանձնացնել երկվորյալներին: Մի կողմից մարմնի ուժեղ դեֆորմացիայի պատճառով, նրանց սեռն անհայտ է եւ նրանց սեռական պատկանելիության համար լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ: Բացի այդ բարձր է հավանականությունը, որ առանձնանալուց հետո երեխաները չեն կարողանա քայլել, քանի որ նրանք ընդամենը  երկու ոտք ունեն:
 Սակայն երկվորյակների ծնողները եւ հարազատները չեն հանձնվում եւ ցանկանում են երեխաներին Նյու Դելիի Բժշկական գիտությունների համահնդկական ինստիտուտ (AIIMS)  տանել: Խնդիրն այն է, որ այսօրվա դրությամբ Հնդկաստանի հյուսիսային Հարյան նահանգում ապրող ընտանիքը դրա համար ֆինանասական միջոցներ չունի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր