Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

07 մար 2019 15:20

Տեսանյութ. Ոստիկանության շենքից նետված Լևոն Գուլյանի ընտանիքին կվճարվի 52 հազար Եվրո

Տեսանյութ. Ոստիկանության շենքից նետված Լևոն Գուլյանի ընտանիքին կվճարվի 52 հազար ԵվրոՀՀ կառավարությունը 52 000 եվրո կվճարի 2007թ-ին ոստիկանության շենքից նետված Լևոն Գուլյանի ընտանիքին: Այսօր նման որոշում կայացրեց կառավարությունը հերթական նիստում`ի կատարումն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Գուլյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ին կայացրած վճռի:
Լևոն Գուլյանը մահացել է 2007 թվականի մայիսին, ոստիկանական բաժանմունքում, հարցաքննությունից հետո: Նախաքննական վարկածի համաձայն՝ նա մահացել է փախուստի փորձ կատարելու ժամանակ՝ դուրս նետվելով ոստիկանության շենքի երկրորդ հարկի պատուհանից: Գուլյանի հարազատներն ու իրավապաշտպանները, սակայն, ապացույցներ են ներկայացնում, որ նրան ստորացրել ու դաժան խոշտանգումների են ենթարկել ոստիկանական բաժանմունքում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր