Վարչապետը՝ «տնական շորերով», «չստերով» տաքսու վարորդներին
![Վարչապետը՝ «տնական շորերով», «չստերով» տաքսու վարորդներին Վարչապետը՝ «տնական շորերով», «չստերով» տաքսու վարորդներին](https://hayacq.com/uploads/posts/2019-03/medium/1551962232_100.thumb.jpg)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով նախագծին՝ կարևորեց, որ նախագծով տալիս են փոքր բիզնեսի սահմանումը, ապա նշեց, որ հարկերից ազատելը աշխատանքի խրախուսման տրամաբանության և փիլիսոփայության մեջ է:
Նա մանրամասնեց, որ մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ձեռներեցներ կազատվեն հարկերից:
Վարչապետը նշեց, որ Բրյուսել կատարած այցի շրջանակում ևս կարևորվել են այդ սեգմենտի համար ֆինանսական միջոցները հասանելի դարձնելու և հատուկ ցածր տոկոսով վարկեր տրամադրելու հարցերը:
Անդրադառնալով ռիսկերին՝ վարչապետն ասաց, որ երբ նախկինում այդպիսի շեմեր են եղել, ընկերությունները տրոհվել են:
«Այս գործիքի նպատակը աղքատության հաղթահարման պրոցեսում քաղաքացիներին աջակցելն է, և հույս ունեմ, որ չենք ունենա այդ իրավիճակը, որ հիսուն, հարյուր միլիոն շրջանառություն ունեցողները չեն տրոհվի և դառնա տասը, քսան մինի ձեռնարկությունններ և սրա համար շատ կարևոր է մեր քաղաքացիների աջակցությունը՝ ՀԴՄ-ների հարցում լինել հետևողական», - ասաց նա:
Վարչապետն ասաց, թե պետք է փոխեն ռեժիմը, որ անվստհության կանխավարկածով չվերաբերվեն միմյանց կառավարությունը և հասարակությունը:
«Մենք պետք է վստահենք քաղաքացիներին, և քաղաքացիները պետք է վստահեն կառավարությունը: ՀԴՄ խփել-չխփելով է որոշվելու մինի ձեռնարկությո՞ւն է տվյալ բիզնեսը, թե՝ ոչ», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ կլինի պոզիտիվ արձագանք:
Նա օրինակ բերեց, որ անհատ տաքսու վարորդներին ազատել են արտոնագրային վճարումներից և հույս հայտնեց, որ նրանք այդ գումարը կներդնեն իրենց ծառայությունների որակը բարձրացնելու համար, քանի որ յուրաքանչյուր տաքսու վարորդ Հայաստանի իմիջը ձևակերպող անհատ է:
Նա «տնական շորերով», «չստերով» տաքսու վարորդներին կոչ արեց, որ իրենք իրենց աշխատանքին ճիշտ վերաբերեն` սկսած տաքսու մեջ ծխելուց վերջացրած արտաքին տեսքից:
Վարչապետն անդրադարձավ նաև ստվերային աշխատավարձերին` նշելով, որ սա կնպաստի, որպեսզի նաև ստվերից դուրս գան այդ աշխատավարձերը:
«Հեղափոխությունից հետո 37 հազար աշխատատեղ հայտնվեց, որոնց մեծ մասը եղած, բայց չգրանցած աշխատատեղերն էին, և հույս ունեմ, որ այս պրոցեսը կշարունակվի: Մենք ուզում ենք խրախուսել բարձր աշխատավարձերը», - ասաց նա: