Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ի համար          Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. Փաստ       ՔՊ-ն Վարդան Ղուկասյանի հարցերը լուծելու ճանապարհներ է գտել․ Հրապարակ    

08 մար 2019 11:20

Բոգոյի պաշտպա՞ն. Ոստիկանության 6-րդ վարչության պետը ոչնչացրել է հանցանշանները. «Ժամանակ»

Բոգոյի պաշտպա՞ն. Ոստիկանության 6-րդ վարչության պետը ոչնչացրել է հանցանշանները. «Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մամուլում տեղեկություն հայտնվեց ավտոկայանում նոր նշանակված տնօրենի մեքենան այրելու մասին:
Մեր տեղեկություններով՝ այս հանցագործության մասին դիմումը ոստիկանություն մուտք է եղել դեռևս անցած ամսվա վերջին: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անմիջապես հանձնարարել է այս գործով զբաղվել ոստիկանության 6-րդ վարչության պետ Արսեն Այվազյանին: Բայց քանի որ Այվազյանը Հայաստանի ուղևորափոխադրումների ոլորտը վերահսկող հայտնի Բոգոյի շրջապատի ներկայացուցիչ է, հանցագործությունը բացահայտելու փոխարեն, զբաղվել է հանցանշանները ոչնչացնելով: Եվ միայն դրանից հետո է ոստիկանապետին զեկուցել հանցագործության բացահայտման անհնարինության մասին:
Արսեն Այվազյանը միաժամանակ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի և ՀՀ վարչապետի օգնական Նարեկ Սարգսյանի հոր՝ Զարեհ Սարգսյանի մերձավորներից է»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր