Մանվել Գրիգորյանը հրաժարվել է ցուցմունք տալ «Մարտի 1»-ի քրեական գործով

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականի փետրվարի 21-ին հայտարարել էր, որ Հայաստանի պաշտպանության երկու փոխնախարարները՝ գեներալներ Մանվել Գրիգորյանը եւ Գագիկ Մելքոնյանը պաշտպանում են իրեն։
«Մանվել Գրիգորյանը եւ Գագիկ Մելքոնյանը հայտարարել են, թե կանգնած են ժողովրդի կողքին եւ պաշտպանելու են ժողովրդի վստահությանն արժանացած թեկնածուին»,֊ - Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում ասել էր Լեւոն Տեր֊Պետրոսյանը՝ այդպիսով փաստելով բանակի ներքաշումը քաղաքական գործընթացներին։
Դրանից հետո Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանը պաշտոնանկ արվեցին՝ քաղաքական գործընթացներինմ ասնակցելու համար՝ համապատասխանաբար 2008 թվականի ապրիլի 2-ին եւ 2008 թվականի ապրիլի 23-ին։