Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

11 մար 2019 14:35

Կարելի է ենթադրել, որ Փաշինյանն ու Ալիևը պատրաստ են զիջումների. Незавсимая газета

Կարելի է ենթադրել, որ Փաշինյանն ու Ալիևը պատրաստ են զիջումների. Незавсимая газетаՌուսական Незавсимая газета-ն հոդվածով անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությանը, որում խոսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի սպասվելիք հանդիպման մասին:
«Բաքուն և Երևանը միակարծիք էին այն հարցում, որ բարձր մակարդակով հանդիպումներն իմաստ ունեն այն դեպքում, եթե կողմերը մոտ են հստակության: Հակառակ դեպքում դա ժամանակի անիմաստ կորուստ է»,-նշում է հոդվածագիրը:
Ըստ հոդվածի հեղինակի` հաշվի առնելով վերոհիշյալը` կարելի է ենթադրել, որ Փաշինյանը ու Ալիևը պատրաստ են զիջումների:
Նշվում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանխագահների հայտարարությունից պարզ է դառնում, որ բանակցային սեղանին դեռ դրված են Մադրիդյան սկզբունքները, որոնք Երևանը ու Բաքուն պատրաստ են ընդունել մասնակիորեն և սեփական մեկնաբանմամբ:
«Մինչ օրս ադրբեջանական կողմը պնդում էր, որ այդ պետք է տեղի ունենա ծրագրի փուլային իրականացում` ԼՂՀ-ի կարգավիճակի հարցը հետաձգելով, իսկ Հայաստանը ` հանդես էր գալի այդ դրույթների փաթեթային ընդունման օգտին: Փոխվել է արդյոք ինչ-որ բան երկու առաջնորդների դիրքորոշոման մեջ, հայտնի չէ, և որոշակի հստակություն կարող է լինել միայն բանակցություններից հետո, որոնք ինքնին օգտակար են: Թեկուզ այն պատճառով, որ Փաշինյան-Ալիև մի քանի հանդիպումներից հետո լարվածությունը շփման գծում նվազել է: Դա ընդունում են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները իրենց հայտարարությունում»,-ասվում է հոդվածում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր