Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

12 մար 2019 15:00

Վարչապետին լիազորություններ կտրվեն Արցախի անունից բանակցություններին մասնակցելու համար. ռազմական վերլուծաբանը` ԱԽ նիստի մասին

Վարչապետին լիազորություններ կտրվեն Արցախի անունից բանակցություններին մասնակցելու համար. ռազմական վերլուծաբանը` ԱԽ նիստի մասինՌազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը Politik.am-ի հետ զրույցում անդրադարձավ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրաբ Եգանյանի ֆեյսբուքյան  գրառմանը, որում Եգանյանը նշել էր, որ վարչապետի ու նրա ընտանիքի Արցախ այցը ընկալել է խիստ դրական, քանզի լարվածության աճի ու Ադրբեջանի զորավարժությունների ֆոնին երկրի ղեկավարը «թեժ» կետ է տանում իր ընտանիքի անդամներին: Աշոտ Ասատրյանն ասաց, որ այս դեպքում «թեժ» կետ ձևակերպմանը համաձայն չէ, քանի որ լարվածություն կա թե՛ Արցախի, թե՛ Նախիջևանի առաջնագծում:
«Լարվածություն կա այնքանով, որքանով եղել է վերջին 30 տարիների ընթացքում` «հրադադարից» հետո, քանի որ այդ ընթացքում շարունակում ենք զոհեր ուենալ և ժամանակ առ ժամանակ մարտեր մղել, ինչպես ապրիլին: Կարծում եմ` ձևակերպումը այնքան էլ տեղին չէ: Պետք է մտածել այն մարդկանց մասին, ովքեր ապրում են այնտեղ: Վարչապետի այցը հատուկ չի կազմակերպվել` ցույց տալու, որ իր ընտանիքի անդամներին «թեժ» գիծ է տարել: Այն պարզապես այց է, որին մասնակցել են նաև ընտանիքի անդամները, հնարավոր է` իրենց որդուն տեսնելու:
Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ Ստեփանակերտում Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստից, որին մասնակցելու է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի կազմը, ռազմական վերլուծաբանն ասաց, որ իր կարծիքով նիստի ընթացքում լիազորություններ կտվեն վարչապետին Արցախի անունից բանակցություններին մասնակցելու համար, քանի որ մինչև այդ Մինսկի խմբի համանախագահներն էլ հայտարարություն տարածեցին` նշելով, որ բանակցություննները կընթանան Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև` իրենց հովանու ներքո.
«Հայտարարության մեջ չէր հիշատակվում Արցախի մասնակցության մասին, դա էլ գալիս է նրանից, որ ԵԱՀԿ-ն փորձում է սաստել Ադրբեջանի «կապրիզները», քանի որ վերջին շրջանում նրանք ամենաբարձր մակարդակով խոսում էին ուժի գործադրման մասին: Իզուր չէ, որ մարտի 11-ից լայնամաշտաբ զորավարժություններ են իրականացնում` ամբողջ սահմանի երկայնքով ռազամական տեխնիկա և մեծ զորք է տեղակայված»:
Աշոտ Ասատրյանը ավելացրեց` այսպես փորձել են ցույց ատալ իրենց տրամադրվածությունը: Այսօրվա նիստին պիտի քննարկվի, թե ինչպես են արձագանքելու այս ամենին, չնայած Արցախի ԱԳՆ-ն արդեն հայտարարել է, որ ԵԱՀԿ համնախագահները չեն կարողանում կազմակերպել եռակողմ հանդիպում, ինչի լիազորությունը նրանք ունեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր