Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով դատապարտված Իսոն հացադուլ է հայտարարել
Hayacq.com-ի տեղեկություններով Քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի (Կայարանցի Թևոսիկ) եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով 25 տարվա ազատազրկման դատապարտված Իսրայել Սարգսյանը՝ Իսոն այսօր քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել։
Իսրայել Սարգսյանը դիմում է հասցեագրել ՔԿՀ պետին, հայտնելով, որ իր դեմ հարուցված քրեական գործը շինծու է, կառուցված է օպերատիվ բնույթի վարկածների, ենթադրությունների հիման վրա։
Նա նաև նշել է, որ մի շարք փաստական ապացույցներ դուրս են մնացել քրեական գործից։ Հաշվի առնելով այս և այլ հանգամանքներ, վերջինս ՔԿՀ պետին ուղղված նամակում տեղեկացրել է, որ հայտարարում է անժամկետ հացադուլ։
Տեղեկացնենք, որ Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարվել է 2014-ի հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը: Համաձայն գործի նյութերի` Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին է պատվիրել Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա Մովսեսին սպանել Դավթաշենում գործող «Մագնում» հյուրանոցում և դիակը տեղափոխել ու նետել Զովունի-Քանաքեռավան տանող ճանապարհին գտնվող կոյուղու դիտահորը: Մոսոյի դիակն այդպես էլ մինչ օրս չի հայտնաբերվել: Իսկ ռաջադրված մեղադրանքում Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում: