«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

13 մար 2019 15:06

Տեսանյութ.Փաշինյանի ելույթը մտածված էր, հստակ շեշտադրումներով, հստակ ուղերձներով

Տեսանյութ.Փաշինյանի ելույթը  մտածված էր, հստակ շեշտադրումներով, հստակ ուղերձներով«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո Արցախում Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելը ուղերձ է և շատ կարևոր ուղերձ է: Փաշինյանի ելույթը բավականին համապարփակ, և կարևորում եմ, գրված ելույթ էր՝ հստակ մտածված, հստակ շեշտադրումներով, հստակ ուղերձներով, և երևի թե առաջին անգամ համակարգված ձևով Հայաստանի նոր իշխանությունն Արցախի հարցում հստակ ուղերձ հղեց: Եվ դա ներքին օգտագործման ուղերձ չէր, այլ արտաքին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ կրկին աջակցություն հայտնելով Նիկոլ Փաշինյանին՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցում:

Ըստ նրա՝ միջնորդները սկզբունքները պետք է մեկնաբանեն ոչ թե Ալիևի սրտով, այլ միջազգային ստանդարտները պետք է հստակեցվեն, առավել ևս, որ ՀՀ նոր իշխանությունը նոր է սկսում բանակցությունը, և Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումն է լինելու:

Մարուքյանը նշեց, որ հայկական կողմը` դիվանագիտական և խորհրդարանական հարթակներում, պետք է աշխատանք տանի միջազգային հանրության հետ՝ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար.
«Չպետք է սպասել, որ Ալիևը, ադրբեջանական կողմը ասի` դե լավ, որ ասում եք, թող գան բանակցեն: Այդպես չի լինելու: Պետք է աշխատենք, որ բոլոր մայրաքաղաքներից միատեսակ ուղերձ գա, որ պետք է խնդիրը լուծել, իսկ դրա համար արդյունավետ ֆորմատ է պետք»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր