Սասուն Խաչատրյանը ահավոր սուտասան մարդ է.ուղարկել են օլիգարխների տները հսկելու

Սահակյանը նաև նշեց, որ բանակը չի մասնակցել ներքին քաղաքական զարգացումներին՝ նշելով, որ նման հայտարարություններ արել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, քննիչները, ում ինքը չի հավատում. Իրանց ասածը ջուր ա: Նա նաև շեշտեց, որ ինքը հղում չի կատարում 0038 հրամանին, որն իր մեջ որևէ հանցանք չի պարունակում, նա ասաց, որ այդ հրամանի լավագույն բացատրությունը տվել է Սեյրան Օհանյանը:
Լրագրողի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Սահակյանը Սասուն Խաչատրյանի արած այն հայտարարությանը, որ զինվորներին վարձկաններ էին սարքել և որոշ օլիգարխներ վճարում էին, որպեսզի իրենց տները պահպանեն , պատասխանեց, որ նման հայտարարություն կարող է անել մարդը, ով նենգափոխում է գործի փաստերը. «Մարդիկ կտրվել են իրենց տներից, եկել են Երևան, գրպանում որևէ գումար չունեն, մարդիկ բացատրում են, որ ստացել են գումար, հոգացել են իրենց կարիքները, ինչու ոչ նաև ուղարկել են տուն»:
Այն հարցին, թե ինչ է կարծում Սասուն Խաչատրյանի այն հայտարարության մասին, ըստ որի սահմանում զինվոր չի եղել, բայց ուղարկել են օլիգարխների տները հսկելու, Սահակյանը պատասխանեց. «Իրեն մի հավատացեք, նա սուտասան է: Ահավոր սուտասան մարդ է»: