Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

15 մար 2019 13:43

Գիշերային ակումբները, կարաոկեները թող Էրեբունիում ու Շենգավիթում բացեն

Գիշերային ակումբները, կարաոկեները թող Էրեբունիում ու Շենգավիթում բացենԻնձ անհանգստացնող հանգամանքն այն է, որ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով, ուզում եմ հասկանալ` ընդդիմացողներից, ցուցարարներից ովքեր էին  իրականում սրճարանների աշխատողներ, ովքեր` հրահրողներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:
«Փորձել են մեր վերականգնման ակցիային տալ քաղաքական երանգներ, ինչ-որ բաներ են հնչեցրել, ինչ-որ բաներ են գոռացել: Շատ ցավում եմ, որ այս գեղեցիկ ակցիան, որ ուզում էինք անել, ինչ-որ մարդկանց պատճառով նեգատիվ լույսի ներքո եղավ, բայց լավ է, որ ամեն ինչ լավ է, և երևանցիները մեզ սատար կանգնեցին»,- ասաց Մնացականյանը:
Ինչ վերաբերում է քննադատություններին, որ քաղաքապետարանը երկխոսության չգնաց սրճարանների սեփականատերերի հետ, Մնացականյանն ասաց, որ երկխոսությունն իրականում օրենքի շրջանակներում ավարտվել է այն ժամանակ, երբ եղել է ծանուցումը: «Ծանուցումից հետո, երբ մենք լուծեցինք պայմանագրերը, այդտեղից դադարել է երկխոսությունը: Հիմա սրանք ինքնակամ կառույցներ են, եթե մենք սկսենք երկխոսել ինքնակամ կառույցների հետ, հեռու չենք գնա»,- շեշտեց նա:
«Կոնտրոն» վարչական շրջանի ղեկավարը նշեց, որ Օպերան իրենց առաջնահերթությունն է, այդ պատճառով են Օպերայի տարածքից սկսել այս ամենը: Սակայն հավելեց, որ առայժմ չեն քննարկում տարածքի մյուս սրճարանները ապամոնտաժել: «Մենք հնարավորություն ենք տվել, որ սրճարանների երկրորդ մասերը աշխատեն, «Շոկոլադնիցայի» 20 տոկոսն է ապամոնտաժվել միայն»,- ասաց նա: 
Վիկտոր Մնացականյանը տեղեկացրեց, որ նոր զոնաներ կստեղծեն, մարդկանց հնարավորություն կտան դիվերսիֆիկացնել իրենց բիզնեսները, բայց ոչ զբոսայգիների հաշվին, և, օրինակ, Դավիթաշենի ձորը՝ նշելով, որ այնտեղ կարող են սրճարաններ կառուցվել: «Եթե այդ սրճարանները չեն գտնվում Օպերայում, Հանրապետության հրապարակում ժամանակ կտանք, կբանակցենք նրանց հետ»,- ասաց նա:
«Կգա՞ մի օր, որ գիշերային ակումբները, կարաոկեները Կենտրոնից տեղափոխվեն այլ տարածքներ»,- դիմելով վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանին՝ հարցրին լրագրողները: «Ես կուզեի կենտրոնում լինեն կաֆեներ, ռեստորաններ, հյուրանոցներ, մշակութային օջախներ: Մնացած գիշերային ակումբները, կարաոկեները, եթե ուզում ենք զարգանան Էրեբունին, Շենգավիթը, թող էդտեղ բացեն: Ներդրողներին էլ ենք ասում՝ ուզում եք կառուցե՞լ, գնացեք ըտե. մեծ մասը համաձայնում են: Մենք չենք ուզում, որ մենակ Կենտրոնում կառուցեն»,- ասաց թաղապետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր