Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

15 մար 2019 14:46

Եթե թուրքերը փորձեն առաջանալ դեպի Եվրոպա,կավիրենք Կոստանդնուպոլսի բոլոր մզկիթները.սպառնալիք Էրդողանին և Մերկելին

Եթե թուրքերը փորձեն առաջանալ դեպի Եվրոպա,կավիրենք Կոստանդնուպոլսի բոլոր մզկիթները.սպառնալիք Էրդողանին և ՄերկելինՆոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթում այսօր առավոտյան կրակ բացած 28-ամյա Բրենթոն Տարանտը հարձակումից առաջ հրապարակած մի քանի էջանոց «մանիֆեստ»-ում իր «թիրախների» թվում նշել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Լոնդոնի առաջին մուսուլման քաղաքապետ Սադիկ Խանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունները:

Թուրքական «Քարար» պարբերականը գրում է, որ Տարանտը «Թուրքերին» վերնագրով հատուկ բաժին է առանձնացրել իր հայտարարության մեջ ու սպառնացել «ավերել Կոստանդնուպոլսի բոլոր մզկիթները», եթե թուրքերը փորձեն առաջանալ դեպի Եվրոպա:

«Դուք կարող եք խաղաղ ապրել ձեր հողերում՝ Բոսֆորի արևելյան ափին: Սակայն եթե փորձեք բնակություն հաստատել Բոսֆորի արևմուտքում, եթե գաք Եվրոպա՝ կսպանենք ձեզ: Մենք կգանք Կ. Պոլիս ու կավերենք բոլոր մզկիթները: Այա Սոֆիան կազատագրվի մինարեթներից, և Կ. Պոլիսը կրկին կդառնա քրիստոնեական քաղաք, ինչին արժանի է», - գրել է Տարանտը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում գտնվող առնվազն երկու մզկիթում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 49 մարդ է զոհվել: Մզկիթներից մեկում կրակը բացել է ծնունդով ավստրալական Գրաֆտոն քաղաքից 28-ամյա Բրենթոն Տարանտը: Հաղորդվում է, որ նա համացանցում մի քանի էջանոց «մանիֆեստ» է թողել, որում պատմել է իր մտադրությունների մասին: Մասնավորապես, նա նշել է, որ այս հրաձգությունը վրեժ է Եվրոպայում հազարավոր մահերի համար: Նա նաև իրեն ամրացված տեսախցիկով տեսանկարել է իր իրագործած ոճրագործությունը:

Նշվում է, որ նրան այժմ փնտրում են: Հարձակումներին մասնակցության համար ձերբակալվել է 4 մարդ: 

Ավելի վաղ նշվել էր, որ ձերբակալվածների թվում է նաև Տարանտը:

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած հարձակումը երկրի պատմության «ամենասև էջերից է»:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր