Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

15 մար 2019 16:50

Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի կարող ապացուցվել․Կլինի դռնբաց դատական նիստ ու բոլորդ կտեսնենք

Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի կարող ապացուցվել․Կլինի դռնբաց դատական նիստ ու բոլորդ կտեսնենքՄարտի 1-ի գործով նիստերը դռնբաց են լինելու։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց գործով մեղադրյալ, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե այս գործով նիստերը դռնփակ են անցկացվելու։
«Դռնբաց դատական նիստ է լինելու, եթե հանկարծ մեկի մտքով անցնի, որ կարող է դռնփակ նիստ անցկացնել, ապա թող ՀՔԾ-ն այլեւս չփորձի իմ գործընկերոջը սուտասան ասել։ Կլինի դռնբաց դատական նիստ ու բոլորդ կտեսնենք այդ նյութերի որակը»,- ասաց պաշտպանը։


Արամ Օրբելյանի գնահատմամբ, Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի կարող ապացուցվել․ «Մոտավորապես հետեւյալն է ասված մեղադրանքի մեջ, իմ օրինակով բացատրեմ՝ Արամ Օրբելյանն առավոտյան արթնացել է, ատամներն է լվացել, նստել մեքենան ու իջել աշխատանքի, այդ ընթացքում բենզին է լցրել, ու հետո մեղադրում են գողություն կատարելու մեջ, այսինքն, իմ նկարագրածի մեջ գողության որեւէ դրվագ չկա։ Հիմա 2008թ․-ին Սահմանադրական կարգը չի տապալվել, հետեւաբար դրա մեջ անձին չեն կարող մեղադրել»։
Նշենք, որ առաջին ատյանի դատարանն այսօր եւս 2 ամսով երկարացրեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը՝ բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր