Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

18 մար 2019 16:58

Կոտայքի մարզպետի օգնականը սպառնացել է կոտրել Մենուա Հարությունյանի ոտքերը

Կոտայքի մարզպետի օգնականը սպառնացել է կոտրել Մենուա Հարությունյանի ոտքերըԿոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի օգնական Գևորգ Առուստամյանը զանգահարել է slaq.am կայքի հիմնադիր Մենուա Հարությունայնին և սպառնացելկոտրել նրա ոտքերը․«Մարզպետի ընկերն ա կգամ ոտներդ կջարդեմ»,-ըստ Մենուա Հարությունյանի զանգի ընթացքում իրեն ասել է Գևորգ Առուստամյանը (Մենուա Հարությունյանի գրառումն այստեղ)։
Նոր ինձ այս՝ 077 626268 համարից զանգեց մի տղա և ասեց.
-Մենուա դու Կոտայքի մարզպետին ճանաչու՞մ ես, որ ՖԲ-ում գրել ես՝ «ճիշտ ա, որ Կոտայքի մարզպետի ածականը ...ա»
Ասում եմ.
-Մարզպետը դու՞ ես,
Ասում ա.
-Մարզպետի ընկերն ա կգամ ոտներդ կջարդեմ
Ասում եմ.
-Սպառնո՞ւմ ես, այ տղա...
Խնդիրն էն ա, որ էդ Ռոմանոսը չի գիտակցում , որ ինքը մարզպետ ա, որ եթե իմ կամ որևէ գրառում իրեն դուր չի գալիս պետք է պաշտոնապես հերքի կամ դատի տա, ոչ թե՝ տղայական ռազբորկա դարձնի , որի տակից չի կարա դուրս գա ...
Երբ այլ տեսակետ ունենալու համար իմ նման տղերքին են վիրավորում՝ նորմալա Նիկոլի թայֆի համար, իսկ երբ արդեն էյֆորիայից դուրս եկող խաբված ժողովուրդը սկսել ա Նիկոլի թայֆին վիրավորել՝ էդ թայֆեն ծանր ա տանում, սպառնում ա, դատի ա տալիս ու միգուցե էլի բաներ ա անում տակից և սկսում ա պայքարել չորրորդ իշխանության դեմ՝ խոսքի ազատությունը ճնշելու համար, որպեսզի երկար կարողանան խաբել ժողովրդին...

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր