Առեղծվածային դեպք . «Հայինկասացիա»-ի պահոցից հափշտակել են խոշոր չափի գումար
![Առեղծվածային դեպք . «Հայինկասացիա»-ի պահոցից հափշտակել են խոշոր չափի գումար Առեղծվածային դեպք . «Հայինկասացիա»-ի պահոցից հափշտակել են խոշոր չափի գումար](https://hayacq.com/uploads/posts/2019-03/medium/1553079666_1ac178b7c6231fca8b1540190aebae8e.jpg)
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջինս ոստիկանության Շիրակի մարզային վարչություն է դիմել եւ հայտնել, որ մարտի 18-ին, ժամը 12։00-ի սահմաններում «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի Երեւան քաղաքի Նոր Նորքի մասնաճյուղից «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու մասնաճյուղի աշխատակիցների կողմից Գյումրի քաղաքի «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի Շիրակի մասնաճյուղ են տեղափոխել խոշոր չափի գումար։
Նա հայտնել է նաեւ, որ աշխատանքային օրվա ավարտվելու պատճառով իրենք չեն հասցրել տեղափոխված գումարը հանձնել բանկին եւ այն ի պահ են հանձնել «Հայինկասացիա»-ի Գյումրիի մասնաճյուղի՝ Գայի 7 հասցեում գործող պահոցում։
Մարտի 19-ին, ժամը 10։00-ին իրենք նշված պարկը հանձնել են «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ին եւ բանկում պարկը բացելուց հետո պարզվել է, որ խոշոր չափի գումարի փոխարեն պարկում առկա են «Հայբիզնեսբանկ» գրառմամբ դրամի կապոցների պիտակներ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողացված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։ Աղբյուրի տեղեկություններով՝ գումարի չափը կազմում է մոտ 20 հազար ԱՄՆ դոլար, եւ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունն ու քննչական վարչությունն արդեն հսկայածավալ օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողությունների արդյունքում ունեն գողություն կատարողի տվյալները: