Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց միջոցառմանը մասնակցելու          ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով       «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր գլորվելով, հայտնվել այգում    

20 մար 2019 17:50

Չինաստանում երեխայի կուլ տված մագնիսները ստամոքսում գունավոր թևնոց են կազմել

Չինաստանում երեխայի կուլ տված մագնիսները ստամոքսում գունավոր թևնոց են կազմելՉինաստանում վիրաբույժները 2-ամյա երեխայի ստամոքսից գունավոր օղակ կազմած 18 հատ մագնիսական գնդիկ են հեռացրել, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ երեխան խաղալու ընթացքում մեկ առ մեկ կուլ էր տվել գնդերը:

Բուժզննման արդյունքում պարզվել է, որ Չինաստանում լայն տարածում ունեցող մագնիսական գնդերով խաղալիքը երեխայի ստամոքսում գեղեցիկ թևնոց է դարձել:

Վիրաբույժները գաստրոսկոպիայի միջոցով երեխայի օրգանիզմից հնարավորինս արագ հեռացրել են օտար մարմինները: Ամբողջ գործընթացը տևել է 15 րոպե:

Բժիշկների խոսքով, եթե գնդիկները հայտնվեին աղիներում, հետևանքներն իրոք լուրջ կլինեին:
Չինաստանում երեխայի կուլ տված մագնիսները ստամոքսում գունավոր թևնոց են կազմել

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր