Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

22 մար 2019 11:49

Իրո՞ք Սամվել Ալեքսանյանն առեւանգել է Ղուշչյանին, ատրճանակը պահել ճակատին

Իրո՞ք Սամվել Ալեքսանյանն առեւանգել է Ղուշչյանին, ատրճանակը պահել ճակատինՈստիկանությունը դեռ շարունակում է ստուգել  ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից իրեն առևանգելու և սպառնալու վերաբերյալ հեռուստահաղորդավար Համլետ Ղուշչյանի հայտարարությունը։ Այս մասին հայտնում է  «Փաստինֆո»-ն՝ հղում անելով  ՀՀ Ոստիկանության հասապակայնության հետ կապի և լրատվության  վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանին. «Հրապարակումները ստացել ենք, այս պահին համապատասխան ստուգումներ են իրականացվում»,-ասել է Ջանոյանը:

Ղուշչյանը Hraparak.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ նախկին Աժ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը առևանգել է իրեն և ատրճանակը պահել ճակատին. «էդ տականքն ով է, որ ծեծի, ուղղակի ինձ գողացել, առևանգել, տարել են գիշերով և ատրճանակը գլխիս դրել են ու ասել են՝ կասես էն, ինչ քեզ կասենք։ Ես էդ բոլորի միջով անցել եմ, ես մահվան աչքերին եմ նայել, ասել եմ՝ կրակի, արա, որ բերել ես կրակի, որովհետև հետո Աստված քեզ պատժելու է, եթե ոչ մեկն էլ չպատժի»,- նշել էր Համլետ Ղուշչյանը:

Մարտի 4-ին դատախազությունը հայտարարել էր, որ Համլետ Ղուշչյանի հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներն  ուղարկել են ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ դրանցում ներկայացված հանգամանքներն ստուգելու հանձնարարությամբ։
«Փաստինֆո»-ի դիտարկմանն ի պատասխան, որ նյութեր նախապատրաստելու համար քրդատօրենսգրքով նախատեսված 10-օրյա ժամկետը լրացել է՝  քրեական գործ հարուցվել է, թե ոչ՝ ոստիկանությունից ասացել են. «Այս պահին ստուգումներ են ընթանում, հարուցվելու դեպքում լրացուցիչ կտեղեկացնենք»:
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքը 180-րդ հոդվածով սահմանում է հանցագործությունների մասին հաղորդումների քննարկան կարգը: Ըստ դրա`
Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:
Նշված ժամկետում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, ինչպես նաև կարող է կատարվել դեպքի վայրի զննություն, հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման և անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն։
Ինչպես նշվել էր, դատախազությունից  հայտնել էին, որ հրապարակումները Ոստիկանություն են ուղարկել մարտի 4-ին: Թե երբ է Ոստիկանությունը այն ստացել, Ջանոյանը չցանկացավ նշել:
Աղբյուր` Փաստինֆո

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր