Ախորժակը գալիս է ուտելուց.Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»          Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան       ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարում    

22 մար 2019 17:14

Փորձելու ենք գտնել հնարավորություն, որ առաջնագծում ծառայողներն ավելի քիչ ծառայեն, քան մյուսները

Փորձելու ենք գտնել հնարավորություն, որ առաջնագծում ծառայողներն ավելի քիչ ծառայեն, քան մյուսներըՊլանավորման հետ կապված խնդիր է, ինչպես նաեւ պետական բյուջեի ռեսուրսների: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից ներկայացված նախագծի մերժմանը՝ կապված սահմանին բացառապես պայմանագրային զինծառայողներով պաշտպանություն իրականացնելու հետ։
Նա հիշեցրեց, որ նախօրեին կառավարությունը հավանություն է տվել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։

«Փորձում ենք ավելի մեծ թվով պայմանագրային զինծառայողներ ներգրավել՝ տարիքը գործող 36-ի փոխարեն դարձնելով մինչեւ 40 տարեկան, քանի որ դիմումները  շատ են»,- ասաց նա։
Անդրադառնալով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, ըստ որի ՊՆ-ում ներկայումս քննարկվում է մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր զինծառայողների ծառայության 24-ամյսա ժամկետը կրճատելու, իսկ մարտական հերթապահությանը չընդգրկված զինծառայողների ծառայության ժամկետը ավելացնելու հնարավորության հարցը, Գաբրիել Բալայանն ասաց, որ այդ գաղափարը քննարկման փուլում է, իսկ ժամկետներ չի կարող նշել:
«Միայն մի նախապայման նշեմ, որը մինչ այս էլ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ առաջնագծում ծառայեն բացառապես առողջ շարքային կազմի պարտադիր ժամկետային զինծառայողները, եւ սա առաջին քայլն է այդ քննարկումների համատեքստում։
Փորձելու ենք գտնել հնարավորություններ, որ առողջները ծառայեն ավելի կարճ ժամկետով՝ իրականացնելով մարտական խնդիրներ, այն անձնակազմը, որը սահմանափակում ունի, բայց պիտանի է զինվորական ծառայությանը, կատարեն այլ գործառույթներ,  բայց փոքր-ինչ ավելի երկար ժամկետով, քան առաջնագծում ծառայողները։
Հնարավոր է՝ որոշ սահմանափակումներով անձանց համար ավելի երկար ժամանակ սահմանվի, քան 24 ամիսն է, եւ հակառակը՝ մարտական հերթապահությունը լինի ավելի կարճ՝ 24 ամսից պակաս»,-ասաց փոխնախարարը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր