Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

23 մար 2019 13:57

Իտալիայում դպրոցական ավտոբուս հրդեհած ներգաղթյալն ասել է, որ այդ պահին «ծովում խեղդված երեխաների ձայնն է լսել»

Իտալիայում դպրոցական ավտոբուս հրդեհած ներգաղթյալն ասել է, որ այդ պահին «ծովում խեղդված երեխաների ձայնն է լսել»Օրեր առաջ Միլանի մոտակայքում դպրոցական ավտոբուս հրդեհած տղամարդը հարցաքննության ժամանակ ասել է, որ «ծովում խեղդված երեխաների ձայնն է լսել»: Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, լրագրողներին ասել է նրա փաստաբան Դավիդե Լակինեն:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Սենեգալից 47-ամյա Ուսսեյնու Սին, որը 2004 թվականին Իտալիայի քաղաքացիություն է ստացել, պետք է դպրոց տաներ 51 աշակերտի ու նրանց ուղեկցող 3 չափահասի: Սակայն վարորդը պատանդ է վերցրել իր ուղևորներին՝ խլելով նրանց բջջային հեռախոսներն ու կարգադրելով ուսուցիչներին կապկպել աշակերտների ձեռքերը, այնուհետ ուղղվել դեպի Միլանի «Լինատե» օդանավակայան: Այնուամենայնիվ, աշակերտներից մեկին հաջողվել է զանգահարել ոստիկանություն, պատմել կատարվածի մասին ու ասել ավտոբուսի ճիշտ գտնվելու վայրը:
Անհապաղ դեպքի վայր են մեկնել հատուկջոկատայիններ, որոնց հաջողվել է կանգնեցնել ավտոբուսը: Այդ րոպեին Սին բենզին է լցրել տրանսպորտային միջոցի վրա ու հրդեհել այն: Միևնույն ժամանակ, տղամարդը բացականչել է, որ ցանկանում է ինքնասպան լինել, որպեսզի «կանգնեցնի Միջերկրական ծովում մահերը»: Նա նկատի է ունեցել աֆրիկյան երկրներից ներգաղթյալներին, որոնք լաստանավերով փորձում են հասնել Եվրոպայի ափեր ու խեղդվում են ծովում:
Ինչպես նշել է փաստաբանը, Սին ցանկացել է «ցուցադրական գործողություններ» անել, ինչը միջազգային ռեզոնանս կառաջացներ: Հարցաքննության ժամանակ Սին հոգեկան անհավասարակշռության նշաններ է ցույց տվել:
«Ես լսում էի զոհված երեխաների ձայները, որոնք ասում էին ինձ՝ «հանուն մեզ ինչ-որ վառ բան արա»,- ավտոբուսի վարորդի խոսքերն են մեջբերել իտալական լրատվամիջոցները:
Սակայն հարցաքննության ժամանակ տղամարդը փոխել է ցուցմունքները՝ հայտնելով, որ պատրաստվում էր օգտագործել երեխաներին որպես վահան՝ «Լինատե» հասնելու և այնտեղից Աֆրիկա թռչելու համար և որ ինքը չի փորձել վնասել երեխաներին, ինչի մասին իրեն խնդրել են «այդ նույն ձայները»:
Նշենք, որ պատանդների ազատ արձակման գործողության արդյունքում ոչ ոք չի տուժել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր