Նեուժելի Ազգային ժողովն էնքան խեղճ ա, որ իր տված 40 հազարի վրա չի կարողանում 15 հազար ավելացնել
![Նեուժելի Ազգային ժողովն էնքան խեղճ ա, որ իր տված 40 հազարի վրա չի կարողանում 15 հազար ավելացնել Նեուժելի Ազգային ժողովն էնքան խեղճ ա, որ իր տված 40 հազարի վրա չի կարողանում 15 հազար ավելացնել](https://hayacq.com/uploads/posts/2019-03/medium/1553601251_neuzheli-azin-zhoghovy-enqan-x-n146736-1.jpg)
Ի պատասխան՝ Էնֆիաջյանը նշեց. «Ես այսօր էլի ձեզ խոստանում եմ, էլի կներկայացնեմ կա՛մ աշխատակազմի ղեկավարին, կա՛մ ԱԺ նախագահին, կտեղեկանամ՝ ձեր հարցի հետ կապված ինչ որոշում ունեն»:
Մաքրուհիներն ասացին, որ իրենց չեն տեղեկացրել կրճատումների մասին. «Մեր ղեկավարությունը մեզ ոչ մի հարցով չի տեղեկացրել, մի հատ ժողով չեն արել, ասել՝ ժողովուրդ, ձեր աշխատավարձը կարող է կրճատվել, որ մենք էլ հասկանայինք՝ ինչ անել»,- ասում են նրանք:
Վահե Էնֆիաջյանը խոստացավ ԱԺ նախագահին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնել խնդիրը և գտնել լուծման տարբերակներ:
Հիշեցնենք, որ մարտի 22-ից ԱԺ-ում աշխատող մաքրուհիները բողոքում են իրենց աշխատավարձերի կրճատման համար: Ավելի վաղ ԱԺ-ն հայտարարություն էր տարածել այս խնդրի վերաբերյալ: