Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

26 մար 2019 16:05

Սոցապ ծառայության գործառույթների մեջ չեն ՀՀ-ում անձանց սոցիալապես անապահով հաշվառելը, ընտանեկան նպաստ նշանակելը. հերքում

Սոցապ ծառայության գործառույթների մեջ չեն ՀՀ-ում անձանց սոցիալապես անապահով հաշվառելը, ընտանեկան նպաստ նշանակելը. հերքում2019 թվականի մարտի 26-ին, էլեկտրոնային լրատվամիջոցները «Ժամանակ» թերթին հղում կատարելով տարածել են «…հարյուրավոր և հազարավոր ընտանիքներ կեղծված փաստաթղթերով հաշվառված են եղել որպես սոցիա­լապես անապահով և ստա­ցել են նպաստ…» բովանդակությամբ տեղեկատվություն՝ գործառույթը վերագրելով Սոցիալական ապահովության ծառայությանը և Ծառայության աշխատակիցներին:
Ծառայության հերքումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Ծառայությունը չի կարող անտարբեր լինել իր գործառույթները  չհիմնավորված, պատկան մարմինների պաշտոնատար անձանցից չճշտած «հնչեղ» տեղեկատվություն տարածելուն և կրկին դիմում է իրենց գործին տիրապետող  ԶԼՄ գործընկերներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ծառայության շահառուներին և տեղեկացնում է.
Սոցիալական ապահովության ծառայության 51 տարածքային բաժիններին ՀՀ օրենսդրությամբ վերապահված գործառույթները չեն ներառում  Հայաստանի Հանրապետությունում անձանց սոցիալապես անապահով հաշվառելը, ընտանեկան նպաստ նշանակելը և վճարելը:
Հարգելի ԶԼՄ գործընկերներ, հաշվի առնելով Սոցիալական ապահովության ծառայության գործունեության առանձնահատկությունը, Ծառայությունը հորդորում է ավելի զգոն լինել հասարակության առավել խոցելի, զգայուն խմբի նկատմամբ՝ սոցիալական ռիսկ կրող անձանց վերաբերող տեղեկատվություն տարածել համապատասխան պաշտոնատար անձանց հետ դրանց առանձնահատկությունները ճշտելուց հետո»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր