Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

26 մար 2019 16:24

Բաքվում առևտրի կենտրոնը հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել է.այն պատկանում է ԱԱՆ նախկին ղեկավարի որդուն

 Բաքվում առևտրի կենտրոնը հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել է.այն պատկանում է ԱԱՆ նախկին ղեկավարի որդունԱդրբեջանի մայրաքաղաք Բաքվի «8-րդ կիլոմետր» բնակավայրում գտնվող «Դիքլաս» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը մարվել է, սակայն շինությունն ամբողջովին այրվել է, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:

Ներկա պահին աշխատանքներ են տարվում կրակի գաղտնի օջախների հայտնաբերման ուղղությամբ:

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քյամալեդդին Հեյդարովի խոսքով՝ հրշեջներին հաջողվել է կանխել կրակի՝ շրջակա շենքերում տարածվելը, հակառակ դեպքում հրդեհաշիջման աշխատանքները զգալիորեն կբարդանային:

Դեպքի վայր ուղարկված շտապօգնության 6 թիմերն օգնություն են ցուցաբերել արտակարգ ծառայությունների 2 տուժած աշխատակցի և ևս 2 անձի՝ խանութների տերերին, որոնց ինքնազգացողությունը կորսված ապրանքների գիտակցումից վատացել է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնի խանութներից մեկում և տարածվել մինչև շինության 4-րդ հարկ:
Բաքվի Diqlas այրված առեւտրի կենտրոնը պատկանում է Ադրբեջանի Ազգային անվտանգության նախկին նախարարի՝ Էլդար Մահմուդովի որդուն՝ Անար Մահմուդովին։ Այս մասին տեղեկացնում է «Ենի մուսավաթ» թերթը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր