Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

26 մար 2019 18:20

Տեսանյութ.Իրավիճակը վարչապետ Փաշինյանին ճիշտ չի ներկայացվել՝ այստեղ պատկան մարմինների անգործություն և միտում եմ տեսնում

Տեսանյութ.Իրավիճակը վարչապետ Փաշինյանին ճիշտ չի ներկայացվել՝ այստեղ պատկան մարմինների անգործություն  և միտում եմ տեսնումՀայացք մամուլի ակումբում Արմավիր-Երևան երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը և փաստաբան Գուրգեն Գրիգորյանը խոսեցին Արմավիր-Երևան երթուղում շահագործվող անօրինական գծերի մասին, որոնք վաճառվել են Տրանսպորտի և կապի նախարարության կողմից, անդրադարձան երթուղին սպասարկող վարորդների անժամկետ բողոքի ակցիաներին: 
Գուրգեն Գրիգորյանը նշեց, որ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն կանոնավոր փոխադրումներ իրականացնող  խոշոր կազմակերպություն է և ավելի քան 30 տարի է ինչ զբաղվում է այս գործունեությամբ: Տևական ժամանակ է ինչ ընկերությունը խնդիրների առաջ է կանգնել: Նախկինում ևս նմանատիպ խնդիրներ եղել են, սակայն ընկերության տնօրինությունը կարողացել է այն հարթել. «Մենք մեր իրավունքների պաշտպանության և կատարվող ապօրինությունների վերաբերյալ բազմաթիվ դիմումներ ենք ներկայացրել համապատասխան մարմինների, որոնք, ըստ էության, մնացել են անարդյունք:  Հեղափոխությունից հետո պատկան մարմինների անգործության հետևանքով առաջացած կազուսային իրավիճակը հանգեցրել է բազմաթիվ խնդիրների, ընդհուպ այն բանին, որ այս պահին ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը: Իսկ ապօրինությունները մինչ օրս շարունակվում են»,-ասաց Գուրգեն Գրիգորյանը:
Տեսանյութ.Իրավիճակը վարչապետ Փաշինյանին ճիշտ չի ներկայացվել՝ այստեղ պատկան մարմինների անգործություն  և միտում եմ տեսնում
Տեսանյութ.Իրավիճակը վարչապետ Փաշինյանին ճիշտ չի ներկայացվել՝ այստեղ պատկան մարմինների անգործություն  և միտում եմ տեսնում
Շուշանիկ Խաչատրյանն էլ նշեց, որ բազմիցս դիմել են թե՛ Կապի և տրանսպորտի նախարարությանը, թե՛ այլ լիազոր մարմինների, սակայն շարունակվում են խախտվել «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի իրավունքները և չեն դադարում Երևան-Արմավիր-Երևան երթուղում ապօրինի իրականացվող ուղևորափոխադրումները. «Խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ այլ կազմակերպություններ, այլ  ուղղություններ սպասարկելու անվան տակ, սպասարկում են Արմավիր-Երևան երթուղին՝ ավելի վատ պայմաններում: Սրա արդյունքում՝ ընկերությունը չվացուցակին համապատասխան ուղևորափոխադրումներ իրականացնելիս վնասներ է կրում, քանի որ ուղևորների թիվը պակասել է. ուղևորները նախընտրում են ավելի մատչելի, սակայն ավելի վատ պայմաններով երթևեկել:  Այս պահին 26 վարորդ կառավարության շենքի դիմաց գործադուլ և բողոքի ակցիա է իրականացնում: Վարորդներն այս պահին գիծ դուրս չեն գալիս: Մենք բողոքի ակցիան շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչև այս խնդիրը չլուծվի»,-ասաց Շուշանիկ Խաչատրյանը: 
Շուշանիկ Խաչատրյանը նաև համոզմունք հայտնեց, որ իրավիճակը վարչապետ Փաշինյանին ճիշտ չի ներկայացվել. «Վստահ ենք 10 րոպեի ընթացքում կարող են ներկայացնել իրավիճակը: Ես այստեղ, նախ և առաջ, պատկան մարմինների անգործություն եմ տեսնում, հետո՝ միտում: Ես սա գնահատում են նաև որպես ռեկետ: Մեկ տարի անընդհատ դիմես տարբեր մարմինների, ոչինչ չանեն այնքան ժամանակ, մինչև փակվե՞ս»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր