ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

27 մար 2019 13:26

Հիսուսը ներեց խաչափայտին գամված հանցագործին.մի´ թողեք՝ հայրս կալանավայրում կնքի իր մահկանացուն

Հիսուսը ներեց խաչափայտին գամված հանցագործին.մի´ թողեք՝ հայրս կալանավայրում կնքի իր մահկանացունՍպանության մասնակից լինելու մեղադրանքով 1996 թվականին ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Գրիգորյանի դուստրը՝ Մարիամ Գրիգորյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Մեծարգո պարոն Փաշինյան, Ձեզ գրում է ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի դուստրը` Մարիամ Գրիգորյանը: Պարոն վարչապետ, ինձ համար չափազանց դժվար է գրել կամ խոսել իմ կորսված ու ճնշված մանկության մասին: Ես հինգ տարեկան էի, երբ հայրս ընտանիքի հոգսերը հոգալու ակնկալիքով ճակատագրական սխալ թույլ տվեց և կենդանության իսկ օրոք մեզ մենակ թողեց: Ըստ քրեական գործի՝ նա սպանություն չի գործել և արդեն 24 տարի իր պատիժն է կրում կալանավայրում: Ինքս արդեն վեց տարեկան որդի ունեմ, և երբ իմ որդին հարցնում է իր պապիկի ու նրա գտնվելու տեղի մասին, ամբողջ ներաշխարհս տակնուվրա է լինում, հոգեկան ցնցում եմ տանում:
Նա` հայրս, չկարողացավ ինձ ու եղբորս հայրություն անել, և ամեն օր ես աղաչում եմ Աստծուն, որ կարողանա գոնե իր երեք թոռնիկներին պապիկ լինել: Եվ ես անչափ ցանկանում եմ, որ իմ և եղբորս երեխաները մեծանան առանց այն «պիտակի», որով ես և եղբայրս ենք մեծացել: 

Մորս չարչարանքի շնորհիվ մենք բարձրագույն կրթություն ստացանք, ընտանիք կազմեցինք` հորս կարոտը մեր սրտերում: Հայրս` ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը ( այդ «ցմահ» բառից հոգեկան խեղում ենք ստացել), շատ վաղուց է զղջացել իր արարքի համար, նա այդ մասին հաճախ է գրել տարբեր լրատվամիջոցներով: Գրել է նաև իր տառապանքների, Նոր Հայաստանում իր հույսերի ու երազանքների մասին, որպես քաղաքացի մեր երկրին ծառայելու մասին:
Գրել ենք բազմաթիվ խնդրագրեր, նամակներ, անընդհատ բարձրաձայնել ենք, սակայն` անօգուտ: Հիսուսը ներեց խաչափայտին գամված հանցագործին, Դու´ք էլ ներեք, խնդրում ենք, պարոն Փաշինյան, մի´ թողեք, որ հայրս կալանավայրում կնքի իր մահկանացուն, ինչպես շատերի հետ եղավ:
Դուք էլ եք հայր, և շատ եմ խնդրում, որ հասկանաք իմ ցավը և ընդառաջեք մեր խնդրանքին, ազատություն պարգևեք սիրելի հայրիկիս` Ստեփան Գրիգորյանին:
Խորին հարգանքով ու հավատով` Մարիամ Գրիգորյան»:



   


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր